Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Առողջ մազեր ունենալու գաղտնիքները

19.03.2013

Մազերը «հիշում են»…

Կոսմետելոգները  պնդում են, որ իմանալով մազերի կառուցվածքն ու բաղադրությունը, միանշանակ կարող են ասել`ինչպես եք սնվում: Այո՛, Ձեր մազերը «հիշում են» ամեն ինչ` ե՛ւ սթրեսները, ե՛ւ խիստ դիետաները, ե՛ւ վատ էկոլոգիական պայմանները: Պետք է իմանալ`խիստ դիետաներից մոտավորապես 3 ամիս անց մազերն սկսում են ձեւափոխվել, այլանդակվել եւ թափվել: Պատահում է նաեւ`մազերն ուղղակի «քնում են». դրանք մնում են նույն պասիվ վիճակում ոչ թե շաբաթներ, այլ ամիսներ ու տարիներ: Թվում է` մազերն առողջ են, ապրում են, բայց գտնվում են թերաճ վիճակում:

Մազերը խիտ չե՞ն

Եթե զգում եք, որ խնդիրներ ունեք`կապված մազերի խտության հետ, դիմեք բժշկի. ինչքան շուտ պարզեք մազերի անորակության, թափվելու պատճառները, այնքան հեշտ կլինի վերականգնել դրանց նախկին տեսքը`վերադարձնելով նախկին փարթամությունը: Այսօր անլուծելի խնդիրներ չկան` հատկապես գեղեցկության ինդուստրիայում: Առաջին հերթին մտածեք`տրամադրո՞ւմ եք բավարար ժամանակ մազերի խնամքին: Մազերը կլինեն առողջ, փարթամ ու ամուր, եթե մշտապես հետեւեք մի քանի խորհուրդների.

Լիարժեք սնվեք: Մի ընդունեք դեղեր`առանց շատ խիստ անհրաժեշտության. որոշ հորմոնալ եւ  անտիբակտերիալ դեղամիջոցներ բացասաբար են ազդում մազերի որակի վրա, արդյունքում դրանք զրկվում են փայլից եւ թափվում են: Դա տեղի կունենա ոչ միանգամից, այլ դեղերի ընդունումից մի քանի ամիս անց:

Մի նյարդայնացեք դատարկ բաներից: Աշխատեք օրական 7 ժամից պակաս չքնել: Բժիշկների ուսումնասիրությամբ` կանանց 70%-ը, ովքեր ունեն մազաթափության խնդիր, տառապում են խրոնիկ անքնությամբ:

Սնուցեք մազերը ներսից: Բացի նպատակասլաց խնամքից, Ձեր կերակրացանկում ունեցեք եւ օգտագործեք նաեւ շատ խնձոր, գազար, կիվի, կիտրոն: Հաճախ օգտագործեք միս, ձուկ, ձու, ձավարեղեն:

Բնական միջոցները` փայլի եւ առողջ մազերի համար: Պատրաստեք եղինջի թուրմ եւ լվացրեք մազերն այդ հեղուկով: Պատրաստման համար վերցրեք 1 ճաշի գդալ եղինջի տերեւ`չորացրած կամ թարմ, 400 մլ ջուր, լցրեք տերեւները ջրի մեջ եւ եփեք 20-30 րոպե: Լվանալով մազերը`կզգաք մազերի փայլն ու փափկությունը:

Կռատուկի յուղը եւս շատ օգտակար է մազերի համար: Դրա յուղի մեջ կան մազերի համար շատ օգտակար մասնիկներ: Այդ յուղով օգտակար է կոմպրեսներ անել` մազերի կառուցվածքը վերականգնելու համար: 1 թեյի գդալ յուղը քսեք մազերին, թողեք 30 րոպե եւ լվացրեք:

Լվացումներ կատարեք նաեւ թեյերով, որոնք մազերին կհաղորդեն առանձգականություն եւ խնամված տեսք:

Խնձորից պատրաստված էքստրակտը նունպես ունի մեծ ազդեցություն` մազերին հաղորդելով նաեւ հրաշալի բույր: Այն մազերին տալիս է ծավալ, փայլ, մաքրություն եւ մաքրում է: Հաճախ նաեւ ջուրը, որով մենք լվանում ենք մազերը, շատ կալցիում է պարունակում, որի պատճառով մազերը խամրում են, կորցնում իրենց փայլը: Դրա համար պետք է, որ 250 մլ քացախը խառնե 500 մլ եղինջի թուրմի եւ կիտրոնի հյութի հետ: Հետո լվացրեք գլուխը դրանով:

Սիրելի լեդիներ, հետեւեք այս խորհուրդներին եւ միշտ կունենաք փարթամ, առողջ ու գեղեցիկ մազեր:

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 21326 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.08.2026
Դիտվել է 334 անգամ
21.08.2026
Դիտվել է 299 անգամ
20.08.2026
Դիտվել է 272 անգամ
22.08.2026
Դիտվել է 199 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster