Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ավելի անկանխատեսելի երեւույթ, քան կինն է, չկա. ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆ

18.03.2013

LADYNEWS.am-ի հյուրասրահում  է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ռեժիսոր  Արմեն Մազմանյանը:

 

-Պարո՛ն  Մազմանյան, ասում են` կանանց մոտ ամեն ինչ «սիրտ » է, նույնիսկ՝ գլուխը. համամի՞տ եք:

-Եթե «սիրտ» ասելով նկատի ունեն, որ ամենը զգացմունքների, զգայական շոշափուկների վրա է հիմնված, ապա այո՛, կինն ավելի բնազդազգայական համակարգ է, քան տղամարդը:

-Իսկ դա տղամարդուն նյարդայնանալու առիթներ կարո՞ղ է տալ:

-Երբեմն այո՛.  լինում է, որ այդ էմոցիաները խանգարում են ընտանիքում, աշխատանքի մեջ, չնայած կարող է  նաեւ օգնել, սթափեցնել քեզ, ստիպել մտածել: Մեծ մասամբ մենք` տղամարդիկս, կանացի գերզգայացականությունից նյարդայնանում ենք եւ հոգնում. գերադասում ենք անդորր, հանգիստ:

-Եղե՞լ  են  Ձեր կյանքում կանայք կամ գուցե կին, ում օգնությունն ու աջակցությունը միշտ զգացել եք Ձեր կողքին, ում դերակատարությունը Ձեր կյանքում անփոխարինելի է:

-Կարծում եմ`բոլորի համար առաջին հերթին, գիտակցված կամ գուցե չգիտակցված,  դա հաստատ մայրն է: Իսկ իմ կյանքում կին, ով որոշակի դեր է խաղացել եւ խաղում, իմ կինն է: Նա, շատ ծանր պահերին, երբ ես ամեն ինչի վրա ուզել եմ խաչ քաշել կամ հոգնել եմ շատ բաներից, եղել է կողքիս, դիմացել ու ինձ էլ ստիպել դիմանալ, չհոգնել, չկոտրվել: Ընդհանրապես ասում են`  պատմությունը կերտում են տղամարդիկ, իսկ տղամարդկանց` կանայք: Տղամարդկանց «թագավոր» են դարձնում կանայք, հնարավոր է նաեւ`հենց այդ կանայք էլ կործանեն տղամարդուն, դառնան նրա համար չարիք:

-Եվ այդ «չարիքը» ձգում է տղամարդուն

-Ձգում է. այնպես է լինում, որ այդպես ձգելով էլ վերջում կործանի  տղամարդուն… Տղամարդուց շատ բան է կախված` նրա ուժից, կամքից:

-Իսկ երբ տղամարդը գործ է ունենում կնոջ հետ, Ձեր թվարկած այդ ուժը, կամքը  կարո՞ղ են հաստատուն լինել:

-Հզոր տղամարդը պետք է կարողանա հետ շրջվել, եթե հասկանում է`դա կարող է դառնալ իր համար կործանիչ:

-Իսկ ինչպե՞ս եք Ձեզ զգացել կամ զգում` խաղալով ամուսնացած տղամարդու դերը:

- Իմ էությամբ շատ «հակաընտանիքային» մարդ եմ. տուն, օջախ ինձ դժվար տրվող հասկացություններ են, տարիքի հետ շատ օրգանական  եկել եմ նրան, որ ամենաթանկ բանն ինձ համար ընտանիքն է, այսինքն` տունը, տան հոգսերը, երեխադ, կինդ  դառնում են ամենակարեւորը: Դու ամենալավը քեզ տանն ես զգում. ինձ մոտ հիմա այդպես է, շատ դժվարությամբ եմ տնից դուրս գալիս:

-Ձեր կարծիքով՝ աշխատանքը կնոջ համար պարտադի՞ր է, թե՞ ցանկալի:

-Ցանկալի է: Կինը, ով մնում է տանը ու չի աշխատում, դառնում է գերկենտրոնացած ամուսնու հարցում, դա շատ վտանգավոր է: Ես հիմա շատ ուրախ եմ, որ կինս լավ ծանրաբեռնված է. եթե առաջ զանգում էր հինգ րոպեն մեկ, հիմա զանգում է ժամը մեկ, երկու ժամը մեկ (ծիծաղում է-LN): 21-րդ դարում, եթե կինը փակվի տանը, տրվի միայն երեխաներին, ընտանիքին, հաստատ քիչ կլինի, դա կդառնա խնդրահարույց թե՛ կնոջ, թե՛   այդ ընտանիքի համար:

-Պարոն Մազմանյան, համամի՞տ եք, որ կանայք շատ նուրբ էակներ են, որոնց հետ նույնքան նուրբ էլ պետք է վարվել:

-Համամիտ եմ, այո՛, իրենք քնքուշ են, ջերմություն են ուզում, բայց կնոջը պետք է երբեմն-երբեմն  սթափեցնել, թափ տալ, հակառակ դեպքում իրենք կընկնեն իրենց զգայականության, դոմինանտության մեջ եւ կկորցնեն իրականության զգացողությունը, կդառնան սեփականատեր: Բնության մեջ միջատ կա, որը հենց կենակցում է տղամարդու հետ, գլուխը ուտում է (ծիծաղում է-LN): Հենց կնոջը բացարձակ տալիս ես իր զգայությունների աշխարհը, ինքը ակամայից տարերքի մեջ է ընկնում եւ դառնում հենց այդ գիշատիչը:

-Ըստ Ձեզ`ի՞նչը չի կարելի երբեք ներել կնոջը:

-Հարաբերական է շատ: Իսկապես սիրելու դեպքում ներում են  ամեն ինչ. բացարձակ ճիշտ միայն հրեշտակներն են, սիրո ոլորտն այն ոլորտն է, որի ամենակարեւոր արտահայտչամիջոցներից է հենց ներելը: Ամեն դեպքում կան բաներ, որ չես կարող ներել, օրինակ` դավաճանությունը, սուտը. կա եզրագիծ, որտեղ չպետք է ներել, ինչքան էլ սիրես, մեկ է, պետք է կտրես քեզնից, հեռացնես` չվնասելով ո՛չ իրեն, ո՛չ քեզ:

-Կա կարծիք, որ տղամարդիկ վախենում են էությամբ ուժեղ կանանցից, ի վերջո այդպե՞ս է, թե՞ չէ:

-Որքան ուժեղ է տղամարդը, այնքան քիչ է իր վախը ուժեղ կնոջից. եթե տղամարդն ունի վախ դեպի ուժեղ կինը, ուրեմն ինքը ներքին բարդույթ ունի: Եթե էությամբ խորը կնոջ մասին է խոսքը, ապա ինձ այդ տեսակ կանայք միայն ձգում են. ես ինձ  շատ լավ եմ զգում, երբ շուրջս տաղանդավոր անհատականություններ են լինում:

-Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական մոդուլի կինը:

-Ինձ համար իդելական կինը նա է, ում հետ տղամարդն իրեն ներդաշնակ է զգում ամեն հարցում`մտքով, զգացողությամբ, մարմնով. այնուհանդերձ  տղամարդ-կին հարաբերությունն այնպիսին է, որտեղ կա ե՛ւ մարմնի, ե՛ւ սիրո, ե՛ւ սեքսի, եւ նյարդային համակարգի, ե՛ւ զգայականի ներդաշնակության խնդիր: Ամեն տղամարդու համար հենց այդ կինն էլ համարվում իդեալական:

-Ի՞նչ պետք է անեն տղամարդիկ կանանց փայլն ու գեղեցկությունը սնուցելու համար:

-Նրա ներքին էներգիային էներգիա տան, հոգ տանեն անգամ նրա արտաքին գեղեցկության մասին:

-Դուք դա անո՞ւմ եք:

-Այո՛, օրինակ`շատ եմ սիրում ընտրել հագուստ, որը պետք է հագնի կինս. շատ կարեւոր է` ինքը իրեն միշտ գեղեցիկ ու լիարժեք զգա: Այդ լիարժեքությունից դու էլ ես շահում:

-Շատ  փիլիսոփաներ ու առհասարակ շատ տղամարդիկ են խոստովանել` չեն կարողացել հասկանալ`  ի՞նչ է ուզում կինը: Դուք էլ եք այդ տղամարդկանց թվում, թե՞ ինչ-որ բացահայտումներ այնուամենայնիվ արել եք:

-Այն մարդը, ով կարծում `գիտի` ինչ բան է կինը, ապա վստահեցնում եմ, որ նա մեծ մոլորյալ է. ավելի անկանխատեսելի, չկրկնվող երեւույթ բնության մեջ, քան կինն է, չկա: Բոլորը տարբեր են, երբեք չգիտես` անգամ ամենահանգիստ պահին ի՞նչ պայթյուն կարող է լինել, եւ հակառակը, ամենաանհանգիստ պահին ի՞նչ հանգիստ  արձագանք կլինի: Այն, որ կնոջ մեջ հանելուկ կա, այդպես է. ամեն մեկի մեջ կարող ես նոր բան գտնել, որը նախորդի մեջ չի եղել, կյանքը դրանով դառնում է հետաքրքիր. այս կարճ կյանքում անընդհատ ճանաչելու նոր երեւույթներ են առաջ գալիս:

 

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 11121 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-11-2024 11:15
Հայտնի են դարձել 2025 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության անվանակարգերը։ Առաջատարը Բեյոնսեն է, ով այս տարի 11 անվանակարգով և իր ողջ կարիերայի ընթացքում 99 անվանակարգով դարձավ մրցանակաբաշխության պատմության մեջ ամենաշատ առաջադրված արտիստը։ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում ներառված են Ռոանն ու Քարփենթերը, ինչպես նաև Բենսոն Բունը, Դոեչին, Խրուանգբինը, Ռեյը, Շաբուսին և Թեդի Սվիմսը:
09-11-2024 10:58
Ըստ ամերիկացի և կանադացի գիտնականների ուսումնասիրության՝ երեխայի ծնվելուց առաջ մոր՝ քիչ շաքար օգտագործելը և երեխաների՝ կյանքի առաջին երկու տարում շաքարի օգտագործումը սահմանափակելը նվազեցնում է հասուն տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։
09-11-2024 02:24
Բրիտանացի սուպերմոդել Ջորջինա Կուպերը ողբերգականորեն մահացել է 46 տարեկան հասակում հունական կղզում ամուսնությունից ընդամենը ամիսներ անց։ Ջորջինան մահացել է հիվանդանոցում՝ ամուսնու հետ Կոս ուղևորության ժամանակ։
09-11-2024 02:11
Ջենիֆեր Լոպեսը շարունակում է մամուլի շրջագայությունը իր նոր՝ «Անսանձը» ֆիլմի համար, որի պրոդյուսերը նախկին ամուսին Բեն Աֆլեքն է։ Հինգշաբթի օրը Լոնդոնում տեղի ունեցած ֆոտոքոլի ժամանակ 55-ամյա աստղը ներկայացել է Christian Dior-ի տոտալ  մոնոխրոմ տեսքով։ Դերասանուհին և երգչուհին կարմիր գորգի վրա հայտնվել է 4700 դոլար արժողությամբ սպիտակ 60-ականների ոճով կրկնակի վերարկուով, սև լայնեզր գլխարկով և գլադիատորական երկարաճիտ կոշիկներով:
07-11-2024 10:32
Հետեւանքները վաղահաս երեխաների համար զգացվում են ողջ կյանքի ընթացքում: Կանադայում հետազոտողները հայտնաբերել են, որ վաղաժամ ծննդաբերությունները եւ դրանց հետ կապված հետեւանքները կոգնիտիվ ֆունկցիաների, զարգացման եւ ֆիզիկական առողջության համար կապված են ավելի ցածր եկամտի, զբաղվածության եւ համալսարան ընդունվելու ցածր ցուցանիշների հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2024 թ․

01.11.2024
Աստղերը խոստանում են բավականին հանգիստ ամիս. նոյեմբերի մեծ մասը կանցնի «Բաժակը կիսով չափ լիքն է» կարգախոսի ներքո։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
04.11.2024
Դիտվել է 1072 անգամ
05.11.2024
Դիտվել է 521 անգամ
06.11.2024
Դիտվել է 443 անգամ
07.11.2024
Դիտվել է 374 անգամ
09.11.2024
Դիտվել է 219 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster