|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Բանանով դիմակներ. մաքրիր և երիտասարդացրու մաշկդ` ազատվելով պզուկներից
18.03.2013
Բանանով դիմակները լավացնում են մաշկի գույնը և օգնում ազատվել գրգռվածությունից, պզուկներից: Մրգային թթուները, որ պարունակում է բանանը, հեռացնում են կեղտն ու մահացած բջիջները` թարմացնելով մաշկը: Բանանով դիմակներ կարող եք պատրաստել անգամ տնային պայմաններում:
LADYNEWS-ը ներկայացնում է բանանով դիմակների մի քանի բաղադրատոմսեր:
Մաշկը թարմացնող դիմակ
Մանրացրեք բանանը, խառնեք զանգվածը 1ճ. գդալ ձիթապտղի ձեթի հետ: Միատարր զանգված ստանալուց հետո քսեք դիմակը երեսին: 10 րոպե անց կարող եք լվացվել գոլ ջրով:
Բանանով և դեղնուցով դիմակ
Ձվի դեղնուցը խառնեք հասած բանանի ½ -ի և 1 թեյի գդալ ձիթապտղի ձեթի հետ: Ստացեք միատարր զանգված և քսեք այն դեմքին: 15 րոպե անց լվացվեք գոլ ջրով:
Բանանով դիմակ` պզուկների դեմ
Նարնջի մի կտորը մաքրեք կեղևից, կաշվից և խառնեք կես հասած բանանի խյուսի հետ: Միատարր զանգված ստանալուց հետո քսեք դիմակը դեմքին: 20 րոպեից կարող եք լվանալ այն դեմքից գոլ ջրով:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 20203 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
RUZANNA | 31-03-2013 13:03
SHAT LAVNA. DURS SHAT EKAV. DEMQIS MASHK@ LAV DZGVEL E
|
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|