Օմլետ` հունական բաղադրատոմսով
18.03.2013
Օմլետն իդեալական տարբերակ է թեթև, սպիտակուցային նախաճաշի կամ ճաշի համար: LADYNEWS-ը ձեզ է ներկայացնում, թե ինչպես օմլետ պատրաստել հունական բաղադրատոմսով:
Անհրաժեշտ մթերքներն են'
ձու' 8 հատ,
լոլիկ չերի' 200 գ,
սոխ' 1 գլուխ,
ձիթապտղի յուղ' 4 ճ.գդալ,
չորացրած, փշրած մաղադանոս' 2ճ. գդալ,
մեկ պտղունց քերած ընկույզ,
սև, աղացած պղպեղ, աղ:
Լոլիկները լվացեք, մաքրեք կեղևը և երկու մասի բաժանեք: Սոխը կտրատեք կիսաշրջանաձև: Ձուն հարեք, խառնեք կանաչին, ընկույզը, պղպեղը, աղը և լավ խառնեք:
Սոխը թեթև կարմրեցրեք յուղի մեջ, վրան լցրեք ձվով զանգվածը, վրան շարեք լոլիկը և տապակեք օմլետը 10րոպե: Մատուցեք տաք վիճակում: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3915 անգամ
|