Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Աչքերի երեկոյան դիմահարդարում ինքնուրույն. մաստեր կլաս մասնագետի հետ (ֆոտո)

13.03.2013

Յուրաքանչյուր լեդի պետք է կարողանա թեկուզ պարզ, բայց ինքնուրույն անել սեփական ոչ միայն ցերեկային, այլև երեկոյան դիմահարդարումը: Չէ որ քիչ չեն լինում դեպքերը, երբ պետք է աշխատանքից հետո արագ կողմնորոշվել ու շտապել ժամադրության, ընկերական երեկույթի… LADYNEWS-ը կօգնի ձեզ սովորել աչքերի երեկոյան դիմահարդարման մի տարբերակ FM GROUP Armenia ընկերության լավագույն մասնագետների օգնությամբ:

Դիմահարդար Լիդիա Առաքելյան-Զակրևսկայան մոխրագույնի և վարդագույնի երանգներով բավական ունիվերսալ այս դիմահարդարումը ցույց տվեց կլորավուն, փոքր-ինչ դեպի ներքև անկյուններով աչքերի օրինակով: Թե հատկապես ինչպիսի երեկոյան դիմահարդարում կսազի Ձեզ և ինչպես կարող եք այն անել ինքնուրույն, կարող եք խորհրդատվություն ստանալ, սովորել և անձամբ տիրապետել սեփական make up-ի հնարավորություններին FM GROUP Armenia-ում (հարցերի դեպքում զանգահարել՝ 010 55 87 86 ):

Աչքերի դիմահարդարումը սկսելուց առաջ նախ կոպերը ծածկում ենք հիմքով, որպես հիմք կարող է ծառայել նաև ամենաբաց գույնի ստվերաներկը, ցանկալի է՝ մարմնագույն:

Այս դիմահարդարումը ստանալու համար ձեզ շատ կօգնի այնպիսի ծայրով վրձինը, որի մի կողմի մազիկները մյուսից մի քիչ երկար են (կարող եք գտնել նաև երևանյան խանութներում): Բավական է այդպիսի վրձինը թաթախել ստվերաներկի մեջ, կարճ ծայրով դնել կոպի փոսիկի մեջ և երկար ծայրով տանել-բերել աջ ու ձախ. հիմնական գործն արդեն արված է:

Այսպես մենք ստացանք աչքի դրսի անկյունում մոխրագույն ստվերը: Ցանկալի է աշխատել ոչ թե սև, այլ մուգ մոխրագույն ստվերաներկով, իսկ սևով անել շեշտադրումները միայն: Ինչպես նշեց մեր դիմահարդարը, այսօր շատ նորաձև է, երբ բաց գույնով են ներկված կոպի մեջտեղի և հոնքի ներքևի հատվածները, ինչը նա ստացավ վարդագույնի երանգներով:

Ձեր տոնական տեսքին տեղին շեշտադրում կլինի փայլուն ստվերաներկը, որը սակայն ոչ թե քսեք, այլ ցանեք՝ օգտագործելով վրձինը:

Աչքերին երեկոյան դիմահարդարման դեպքում շատ գեղեցիկ ու ճոխ տեսք են տալիս արհեստական թարթիչները, որոնք ամրացնել կարող եք նաև ինքնուրույն:

Օգտագործելուց առաջ թարթիչները մի փոքր ծռմռեք, որպեսզի դրանք բնականին մոտ տեսք ստանան, նաև կարող եք մի քիչ կտրել ծայրերից: Արհեստական թարթիչներն ամրացրեք ձեր բնական թարթիչների շարքին զուգահեռ, հատուկ սոսնձով: Թարթիչների եզրագիծը ծածկեք սուրմայի բարակ աղեղով:

Բնական և արհեստական թարթիչները չտարբերվելու համար վերջում օգտագործեք նաև մեկ շերտ սևաներկ:

Կարդացեք նաև Աչքերի ցերեկային դիմահարդարում. մաստեր կլաս մասնագետի հետ (ֆոտո)

 

Լուսանկարները՝ Նելլի Ղարիբյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 30457 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1301 անգամ
19.06.2026
Դիտվել է 398 անգամ
23.06.2026
Դիտվել է 234 անգամ
25.06.2026
Դիտվել է 111 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster