Մարտի 8-ը` Նոր տարվա պես
08.03.2013
Մարտի 8-ն այս տարի առանձնացավ հատկապես նախատոնական շնորհավորանքներով. կարծես Նոր տարին լինի :))) Այն, որ Կանանց միջազգային օրը տարիների հետ ավելի ու ավելի է հաստատվում որպես տոն, ակնհայտ է, նաև կարծում եմ՝ դա նրանից է, որ կանայք են այսօր շատ ավելի հաստատուն հասարակական դիրքերում, քան դա եղել է երբևէ:
Իր ֆեյսբուքյան էջում անցկացրած նախատոնական հարցման արդյունքում LADYNEWS-ը պարզեց, որ բավական փոխվել են նաև կանանց տոնական ակնկալիքները տղամարդկանցից :))) Մարտի 8-ին գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը, ճիշտ է, շարունակում է նախընտրել նվեր ստանալ ծաղիկներ, շոկոլադ և օծանելիք, սակայն… պարզվում է՝ քիչ չեն նաև ավտոմեքենա և գումարային նվեր ակնկալողները, ընդ որում՝ այդ տարբերակներն ընդգրկված չէին հարցման կետերում, և կանայք իրենք են ավելացրել :)) Իսկ այնպիսի ռոմատիկ դրսևորումները, ինչպիսիք են փուչիկները, բացիկները, անգամ թատրոնի կամ կինոյի տոմսը, պարզվում է, կորցնում են պահանջարկը կանանց շարքերում:
Բարդանում է ձեր գործը, սիրելի տղամարդիկ, բայց ժամանակին համահունչ քայլելն էլ ձեզ, իհարկե, արժանի է դարձնում շատ ավելի մեծ նվաճումների գեղեցիկի աշխարհում: Իսկ այնտեղ այսօր տոն է, շաաատ մեծ տոն:
LADYNEWS-ը շնորհավորում է բոլորիս տոնը, լեդիներ. վայելենք նրա ամեն րոպեն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4612 անգամ
|