Սեքսը` գլխացավի դեմ
06.03.2013
Գլխացավից ազատվելու համար գիտնականները խորհուրդ են տալիս զբաղվել սեքսով: Նրանք ուսումնասիրել են՝ ինչպես է սեռական ակտիվությունն անդրադառնում օրգանիզմի վրա եւ ապացուցել, որ սեքսն ունի ցավազրկող ազդեցություն: Հետազոտությունն իրականացնելիս գլխացավ ունեցողների մի մասին տվել են ցավազրկողներ, մյուս խումբն էլ ունեցել է սեռական հարաբերություններ: Արդյունքները ցույց են տվել, որ սեքսով զբաղվածների ուղեղում մեծ քանակությամբ էնդորֆիններ են առաջացել: Բացի հաճույքից սեքսը նաեւ ուժեղ ցավազրկող է: Գերմանացի մասնագետների պնդմամբ՝ էնդորֆինների առաջացումը նպաստում է գլխացավից ազատվելուն, անգամ միգրենի բուժմանը:
Այնպես որ, սիրելի լիեդիներ, երբեք մի մերժեք զուգընկերոջը՝ պատճառաբանելով գլխացավը :)
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4774 անգամ
|