Օրիգինալ մանիկյուր Մարտի 8-ի համար (ֆոտո)
05.03.2013
Գարնան առաջին օրերը բոլոր լեդիների համար կարևորվում են մեկ նշանակալից տոնով' Մարտի 8: Իսկ այս տոնին պետք է պատրաստվել մանրակրկիտ: LADYNEWS-ը ներկայացնում է գաղափարներ ,թե ինչպես կարելի է հարդարել մատները Մարտի 8-ին ընդառաջ:
Միշտ փորձեք տարբերվել և հատկապես տոն օրերին: Մի քսեք դասական դարձած կարմիրը կամ ֆրանսիական մանիկյուրը:
Փորձեք գունավորել եղունգները: Թող գարնան պես պայծառ լինի Ձեր տեսքը: Ինչքան բաց և համահունչ լինեն գույները, այնքան ավելի կատարյալ կլինի կերպարը:
Գնդիկներով մանիկյուրը հիանալի տարբերակ է ձեզ շրջապատողներին մի լավ զարմացնելու և բոլորի ուշադրությունը գրավելու համար: Սև խավիար հիշեցնող այս մանիկյուրը հիանալի տարբերակ է թանկարժեք ռեստորան կամ որևէ գեղեցիկ վայր գնալու համար: 3D էֆեկտով մանիկյուրը բավականին երկար է մնում եղունգներին:
Մագնիսական մանիկյուրը ևս նորույթ է, կարելի է փորձել այ հենց Մարտի 8-ի կապակցությամբ: Դրանք վաճառվում են նաև երևանյան խանութներում, և արդեն հասցրել են սիրվել հայ աղջիկների կողմից: Աբողջ գաղտնիքը մագնիսի մեջ է, որը սովորական մանիկյուրը վերածում է հետաքրքիր նախշերով մանիկյուրի:
Մաշկի էֆեկտով մանիկյուրը (Leather Effect от Nails) հենց այն է, ինչ պետք է բոլորին ցնցելու համար. նախ դրանք նորաձև են, իսկ երկրորդը' շատ օրիգինալ և հազվադեպ հանդիպող: Սրանք թողարկվում են 3 գույնով' կարմիր, սև, մաշկագույն:
Քամելիոն մանիկյուրները ակտուալ են հատկապես այս սեզոնին: Այս դեպքում դուք անկարող եք որոշել, թե ինչքանով է համապատասխանում մանիկյուրի գույնը ձեր զգեստի, միջավայրի և շրջապատի հետ: Մանիկյուրի գույնն ինքնըստինքյան փոխվում է' կապված եղանակի, միջավայրի, ձեր կրած զգեստի հետ:
Հետաքրքիր գունային լուծումներ է առաջարկում Estee Lauder-ը : Այս մանիկյուրներն իսկապես այնքան գունավոր են, պայծառ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14299 անգամ
|