Սպագետին`պանրով. իտալական վայելք
02.03.2013
Սպագետիի պատրաստման բազում եղանակներ կան. LADYNEWS.am-ն իր ընթերցողներին առաջարկում է եւս մեկ տարբերակ:
Հարկավոր է`
կես տուփ սպագետի,
այծի պանիր 100 գրամ,
պինդ պանրի որևէ տեսակ 100 գրամ,
օգտագործեք եւս երկու տեսակի պանիր` Ձեր նախընտրությամբ, ամեն մեկից՝ 100 գրամ,
սերուցք 100 գրամ,
անանուխի տերեւներ՝ զարդարելու համար:
Պատրաստման եղանակը.
Կաթսայի մեջ լցնել ջուր, ավելացնել աղ՝ թողնելով` եռա, հետո լցնել սպագետին եւ սպասել, մինչեւ եփվի, այնուհետեւ ջուրը թափել: Մեկ այլ կաթսայի մեջ լցնել սերուցքը, այնուհետեւ արդեն տաքացած սերուցքի վրա ավելացնել պանիրները: Ստացվածը լավ խառնել եւ վրան ավելացնել սպագետին, նորից խառնել: Լցնել ափսեի մեջ եւ ձեւավորել: Ուտեստը պատրաստ է մատուցման:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7107 անգամ
|