Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նորաձեւության «ֆուտուրիստական»  առաջարկները. 2012 գարուն-ամառ

28.02.2012

2012 թ. գարուն -ամառ սեզոնի համար դիզայներներն արդեն ունեն մի շարք «ցնցող» գաղափարներ եւ լուծումներ այն հարցերում, որոնց քննարկումը կարծես թե վաղուց փակված էր:

Ամենից ֆուտուրիստականը, սակայն, կարծես թե Alexander McQueen-ի (Ալեքսանդր Մակքուին) եւ Gareth Pugh-ի (Գարեթ Փուգ) հավաքածուներն են: Այս երկու դիզայներների ցուցադրություններն արդեն որոշիչ են սեզոնի նորաձեւության միտումների մասին պատկերացում կազմելու համար, նրանց անգամ անվանում են «2012 գարուն-ամառ»-ի սահմանադիր: Օգտագործելով 2012-ի ամենամոդայիկ նյութերը՝ կաշին եւ նուրբ ժապավենները՝ նրանք ստացել են բավականին օրիգինալ մոդելներ: Ով ուզում է իր նորաձեւ կերպարով առաջ ընկնել մյուսներից, կարող է այս սեզոն փորձել նրանց առաջարկած «ժանեկազարդ փրփուրներն» ու «շերտավարագույրները»:

 

Մակքուինի մոդելներն այս սեզոն պարտադիր կերպով համադրվում են ժանեկազարդ գլխարկներով եւ դիմակներով. նկատվում է գլուխը կամ աչքերը ծածկելու միտում: Իսկ Գարեթ  Փուգն առաջարկում է շերտավարագույրի նման կտրվածքներով հագուստներ, որոնք ապահովում են գարնանային թեթեւ, «օդեղեն» տրամադրություն: Նա դրանք համադրում է նույնաոճ կտրվածքներով կոշիկներով:

 

 Աչքի ընկնող միտումներից է կաշվի եւ կաշվե աքսեսուարների գերակշռությունը: Կաշվից հագուստը, իհարկե, նոր տենդենց չէ, բայց հատկապես 2012 գարուն-ամառ հավաքածուներն աչքի են ընկնում գունավոր կաշվից մոդելներով՝ տաբատներ, բլուզներ, բաճկոններ, աքսեսուարներ...

 

 

Նախորդ ամառների սաստիկ շոգն է հավանաբար դիզայներներին տրամադրել այս տարի առաջարկել շիֆոնից մոդելների համեմատաբար մեծ տեսականի:

 

Նորաձեւ են նաեւ ծակոտկեն կարվածքները. եւ նուրբ են, եւ հարմար են շոգին:

 

Dolce & Gabbana-ն վերադարձել է «ծաղիկներին», «մրգերին», «թիթեռնիկներին»... Գույնզգույն համադրությունները, այն էլ` ասենք, ծաղկազարդ ու «մրգազարդ» կտորների,  մինչեւ վերջերս համարվում էր մեծ վտանգ՝ մեղադրվելու անճաշակության համար: Այս սեզոն կարող եք համարձակորեն համադրել ձեռքի տակ ընկած գույներն ու նախշերը:

Էքստրավագանդությամբ է աչքի ընկնում կոշիկների տեսականին: Որքան հնարավոր է, բաց ու թափանցիկ՝ աչքի ընկնող կրունկներով:

Դիտվել է 5590 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
LADYNEWSam | 05-03-2012 13:24
Շնորհակալություն:
Gayane | 05-03-2012 12:56
Bolor njutery shat lavn ein

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.05.2024
Դիտվել է 211 անգամ
08.05.2024
Դիտվել է 203 անգամ
09.05.2024
Դիտվել է 178 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster