Բրնձով աղցան. պասային խոհանոց
18.02.2013
Պահքի օրերի սննդակարգում իդեալական է բրնձով այս աղցանը: Ձեզ հարկավոր են հետևյալ մթերքները'
բրինձ' 100 գ, միջին չափի լոլիկ կամ մի փոքր տոմատի մածուկ, գազար' 1 հատ, քաղցր պղպեղ' 1հատ, մարինացված վարունգ' 1 հատ, բուսական յուղ, սոխ' միջին չափսի 1 հատ աղ:
Պատրաստման եղանակը.
Բրինձը եփեք: Նախապես ջրի մեջ աղ լցրեք: Գազարը մաքրեք, քերեք քերիչի մեծ անցքերով: Մնացած բանջարեղենը լավ լվանալ, հարկ եղած դեպքում դանակով մաքրել: Կտրատեք բանջարեղենը: Բրինձը լցրեք փլավքամիչի մեջ, թողեք՝ հովանա: Բանջարեղենը խառնեք բրնձի հետ, բուսական յուղ լցրեք, աղ, ցանկության դեպքում՝ նաև կանաչի: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9887 անգամ
|