Շոկոլադե տրյուֆելներ
28.02.2012
Շոկոլադը տրամադրությունը բարձրացնող եւ առույգությունը վերականգնող հայտնի միջոց է: Ավելի լավ արդյունք ունենալու համար պատրաստեք այս տրյուֆելները. ոչ միայն դրանց համը, այլեւ պատրաստելու ընթացքը հաճույք կպատճառի:
10-12 հատ շոկոլադե տրյուֆել պատրաստելու համար անհրաժեշտ մթերքներն են.
1. 150 գր շոկոլադ 2. 70 մլ սերուցք 3. 2 ճաշի գդալ կակաո 4. 1 ճաշի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակը.
1. Շոկոլադը անցկացնել քերիչով

2. Սերուցքը տաքացնել' չթողնելով, որ եռա, և քերած շոկոլադը լցնել սերուցքի մեջ:

3. Ստացված զանգվածը հարել մինչև միասեռ դառնալը:

4. Շոկոլադե մասսան դնել սառնարանում մի քանի ժամով ( ավելի լավ է՝ մի ամբողջ գիշեր): Սառած զանգվածից մի քիչ վերցնել գդալով և տալ փոքր գնդիկի տեսք:

5. Ստացված գնդիկները եւս 20 րոպեով դնել սառնարանում:

6. Խառնել կակաոն ու շաքարավազը (2 ճաշի գդալ կակաոյին 1 ճաշի գդալ շաքարավազ): Պատրաստի գնդիկները թաթախել այդ փոշու մեջ:

Բարի վայելում:

Դիտվել է 4791 անգամ
|