Շատերի մոտ պահքի շրջանն ասոցացվում է ոչ համեղ սնվելու հետ: Բայց սպասեք, ով է ասել, որ առողջարարը չի կարող լինել նաև համեղ: LADYNEWS-ը կհոգա ձեր պասային ճաշացանկի մասին …
Անհրաժեշտ մթերքներն են'
թարմ կաղամբ' 0.5 կգ,
սխտոր' 1 գլխիկ,
սոխ' ½ գլուխ,
մաղած ալյուր' ¼ բաժակ,
մաննիի փոշի' ¼ բաժակ,
սամիթ' մի քանի տերև,
պաքսիմատ,
բուսական յուղ,
աղ և համեմունքներ' ըստ ճաշակի:
Կաղամբը կտրատել և շոգեխաշել աղաջրի մեջ: Եփած կաղամբը անցկացնել քերիչի անցքերով: Սոխը մաքրել և անցկացնել քերիչի ամենամանր անցքերով: Սխտորը ճզմեք սխտորճզմիչով: Սամիթը լվացեք և մանր կտրատեք: Կաղամբը խառնեք սխտորի, սոխի և սամիթի հետ' ըստ ճաշակի ավելացնելով նաև համեմունքներ: Ավելացրեք նաև ալյուրն ու մաննիի փոշին: Լավ խառնեք: Ստացված զանգվածից փոքրիկ կոտլետներ ստացեք ձեռքերով: Թաթախեք դրանք պաքսիմատի մեջ և տապակեք երկու կողմերը բուսական յուղի մեջ: Բարի ախորժակ:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: