Օրանժետ. կոնֆետներ նարնջի կեղևից` տնային պայմաններում
11.02.2013
Օրանժետը (Оrangettes) նարնջե ցուկատներ են` պատված սև շոկոլադով: Իհարկե, նման բան կարող էին մտածել միայն ֆրանսիացիները, այդ պատճառով էլ այս կոնֆետները ծնունդով Ֆրանսիայից են:
Անհրաժեշտ է'
նարինջ' 4 հատ,
ջուր' 0.5 լիտր,
շաքարավազ' 3 բաժակ,
դառը շոկոլադ' 400 գ,
վանիլ, դարչին, համեմունքներ:
Պատրաստման եղանակը.
Լավ լվացեք նարինջները և մաքրեք կեղևից: Կեղևն այնպես մաքրեք, որ հնարավոր լինի դրանից երկար շերտեր ստանալ: Շերտերով կտրատեք: Կաթսայի մեջ տաքացնում ենք շաքարավազով և համեմունքներով ջուրը: Թողնում ենք, որ եռ գա: Երբ ջուրը եռա, նրա մեջ ենք գցում նարնջի կեղևները և եփում, մինչև դառնան թափանցիկ: Եթե զգաք, որ ջուրը շատ է եռում, իսկ կեղևները դեռ պատրաստ չեն, մի փոքր ջուր ավելացրեք. չթողնեք, որ կարամելի շերտ ձևավորվի:
Կեղևները դրեք քամիչի մեջ, վրան շաքարավազ ցանեք և թողեք՝ չորանան մեկ օր: Շոկոլադը հալեցրեք գոլորշու վրա: Առանձին- առանձին կեղևները թաթախեք շոկոլադի մեջ: Դրեք ստվարաթղթի վրա և ապա՝ սառցարանում, որպեսզի սառչեն:
Ձեր օրանժետ կոնֆետները պատրաստ են: Վայելեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3672 անգամ
|