Հիմա այն սեզոնն է,երբ բոլոր խանութներում առաջին շարքի մթերքների մեջ կանչում-գրավում է մեծ ու կարմիր նուռը: Բացի համեղ լինելուց, այն շատ օգտագար է օրգանիզմի համար, բարձրացնում է արյան որակը, հարստացնում օրգանիզմը օգտակար նյութերով: LN-ն առաջարկում է պատրաստել սերուցքային ժելե նռով, որը շատ համեղ է և միևնույն ժամանակ օգտակար:
Անհրաժեշտ է'
թթվասեր' 300 գ,
ջուր' 400 մլ,
շաքարավազ' 200 գ,
ժելատին'1 տուփ,
նուռ' 1 հատ:
Պատրաստման եղանակը.
Տաք ջրի մեջ լուծեք ժելատինը: Եթե ժելատինն ամբողջությամբ չի լուծվում, ապա քամեք, որպեսզի ջուրը լինի առանց գնդիկների:
Ջրի մեջ ավելացնել շաքարավազ և խառնել, մինչև ամբողջությամբ լուծվի: Հովացրեք ջուրը, մինչև սենյակային ջերմաստիճանի հասնի:
Թթվասերը խառնեք ջրի հետ: Այն տարան, որի մեջ պատրաստելու եք աղանդերը, ցանկալի է՝ թափանցիկ լինի, որպեսզի բացի համից, վայելեք նաև աղանդերի գեղեցկությունը: Տարայի մեջ առաջին շերտը լցնում ենք նռան հատիկները, այնուհետև՝ թթվասերով և ժելատինով զանգվածը: Գիշերվա ընթացքում աղանդերը թողեք սառնարանում, իսկ առավոտյան արդեն օրը սկսեք վառ ու համեղ այս աղանդերով:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: