Եթե ուզում եք արագ, հեշտ և մատչելի մթերքներով մի համեղ բան պատրաստել, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է: Այն պարզապես հալչում է բերանում, իսկ պատրաստման համար կպահանջվի ընդամենը 15 րոպե:
Անհրաժեշտ մթերքներն են'
Պինդ խնձոր' 3-4 հատ,
դարչին' մի պտղունց,
կիտրոնի հյութ' 1 թեյի գդալ,
ընկույզ' 50 գրամ:
Կրեմի համար'
1 բաժակ կաթ,
3 ճ. գդալ շաքարավազ,
1ճ. գդալ ալյուր,
կես տուփ վանիլ,
50գ կարագ:
Պատրաստման եղանակը.
Կրեմը պատրաստելու համար շաքարավազն ու ալյուրը լցրեք կաթսայի մեջ, խառնեք, ավելացրեք կաթը: Դրեք հանդարտ կրակի վրա և անդադար խառնեք, որպեսզի գնդիկներ չառաջանան: Մի փոքր եռ գալուց հետո լցնում ենք վանիլը, կարագը և շարունակում խառնել: Խառնում եք այնքան մինչև զանգվածը պնդանա, բայց ոչ շատ: Անջատեք կրակը և շարունակեք խառնել այնքան, մինչև հովանա կրեմը:
Խնձորները մաքրեք կեղևից, անցկացրեք քերիչի մեծ անցքերով: Կիտրոնի հյութը շաղ տվեք խնձորի վրա, որպեսզի չսևանա այն:
Ընկույզն անցկացրեք քերիչի փոքր անցքերով: Խառնեք այն խնձորի հետ: Զանգվածին կլորավուն տեսք տվեք: Մի պտղունց դարչին ավելացրեք:
Հովացած կրեմը լցրեք խնձորով զանգվածի վրա: Վրան մի փոքր դարչին և մանր ընկույզ ցանեք: Ձեր «Փափուկ» աղանդերը պատրաստ է:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: