Մեծ ու գեղեցիկ մի սենյակ, որտեղ կարելի է փորձել սիրելի իրերը, համադրել դրանք իրար հետ, գտնել նոր ու հետաքրքիր ոճեր:
Եթե տանն ունեք նմանատիպ սենյակ, որը կարող եք առանձնացնել միայն զգեստապահարանների համար, բայց չգիտեք, թե ինչ դիզայներական լուծմամբ պատվիրեք նոր պահարանները, ապա Ձեզ օգնության կգան LADYNEWS-ի հավաքած նմուշները: Նորաձև ու ընդարձակ զգեստապահարանների լավագույն և ամենաօրիգինալ ձևերը կգտնեք այս ֆոտոշարքում:
03-07-2025 10:43 85-ամյա Ալ Պաչինոին, ով անցյալ տարի բաժանվեց 31-ամյա Նուր Ալֆալլահից, լուսանկարել են իր նոր ընկերուհու հետ համբուրվելիս: Ամերիկացի դերասանը և երիտասարդ իտալացի լրագրող Կատերինա Դի Տերլիզին ճաշել են Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում, իսկ նրանց համբույրը ֆիքսել են պապարացիները: Ալ Պաչինոյի նոր ենթադրյալ ընկերուհու մասին հայտնի է միայն այն, որ նա ծնունդով Իտալիայից է և վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է որպես ազատ լրագրող NBC News-ում: 2023 թվականին աղջիկը ստացել է լրագրության և մուլտիմեդիա հաղորդակցությունների մագիստրոսի աստիճան:
03-07-2025 10:40 50-ամյա Դելֆին Արնոն պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևով՝ Պատվո լեգեոնի շքանշանով: Նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է շքանշանը հանձնել Dior նորաձևության տան գործադիր տնօրենին և LVMH կայսրության սեփականատիրոջ՝ Բեռնար Արնոյի դստերը, որի մեջ են մտնում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Loro Piana-ն, Louis Vuitton-ը և Moët Hennessy-ն:
03-07-2025 10:33 Մեծահասակ մարդկանց մոտ քնի խանգարումներ առաջանում են արգելակող նեյրոնների կորստի պատճառով, որոնք տեղակայված են հիպոթալամուսում: Այսպիսի եզրակացության են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ 70-ամյա մարդը միջինում 60 րոպե քիչ է քնում, քան քսանամյա երիտասարդը: Ավելին, մեծ տարիքում դժվարանում է քնելը, օրգանիզմը ավելի վաղ է արթնանում, քունը ֆրագմենտավորվում է: Նախկինում այս առանձնահատկությունների պառճառը չէր հաջողվում պարզել:
03-07-2025 10:17 NYP-ն հաղորդում է, որ ննջասենյակում դասական «բում-բումը» վտանգի տակ է, և այդ ամենը էկրանին «կպչելու» սովորության պատճառով։ Մտահոգիչ է, որ տասը մեծահասակից մեկը խոստովանում է, որ կնախընտրեր սոցցանցերում սքրոլինգ անել զուգընկերոջ հետ մտերմության փոխարեն։ Մասնագետները զգուշացնում են, որ այս «թվային կախվածությունն» ունի մի ամբողջ փունջ կողմնակի ազդեցություններ՝ հոգնածությունից և կենտրոնացման նվազումից մինչև հիշողության և հոգեկան առողջության վատթարացում։
03-07-2025 02:29 Launchmetric հետազոտական ընկերության տվյալներով՝ Լորեն Սանչեսի և Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքը Վենետիկում հանգեցրել է տպավորիչ 222 միլիոն դոլարի լրատվամիջոցների ազդեցության։ Լրատվամիջոցների ազդեցության առաջատարը իտալական Dolce & Gabbana ապրանքանիշն էր, որը կազմել է 14.5 միլիոն դոլար, գրում է WWD-ն։