Սուրճով և շոկոլադով կեքս. պասային բաղադրատոմս
21.01.2013
Եթե որոշել եք հետևել այսօրվանից սկսվող Առաջավորաց պահքին, ապա այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է: Այն չի պարունակում որևէ հակացուցված մթերք (եթե իհարկե չեք որոշել անցնել ծոմապահության), բայց և հագեցնող է ու անչափ համեղ:
Անհրաժեշտ է՝ 2,25 բաժակ ալյուր, 0,5 բաժակ կակաո, 1,5 բաժակ շաքար, 1 թեյի գդալ խմորիչ, 0,5 թեյի գդալ աղ, 1 բաժակ տաք սուրճ, 0,5 բաժակ բուսական յուղ, 1 տուփ վանիլին, 40 գր դառն շոկոլադ: Կարելի է ավելացնել նաև ընկույզ` ըստ ճաշակի:
Վերցրեք երկու տարա: Առաջինում խառնեք չոր մթերքները` ալյուրը, կակաոն, շաքարը, աղը, խմորիչը, երկրորդում խառնեք յուղը, սուրճը և վանիլինը: Ապա երկու տարաների պարունակությունները միացրեք ու խառնեք մինչև համասեռ զանգված ստանալը: Խմորը պատրաստ է: Տեղավորեք այն կաղապարիկների մեջ և 20-40 րոպեով /կախված կաղապարի մեծությունից/ տեղափոխեք 180 աստճան տաքացրած ջեռոցը:
Բարի վայելում
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9346 անգամ
|