|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Ի՞նչ անել, երբ սառչում են ոտքերի մատները
16.01.2013
Շատերն են բողոքում, որ իրենց ոտքերի մատները մշտապես կամ հաճախակի սառն են լինում: Ակնհայտ է, որ այս խնդիրն էլ ավելի է սրվում ձմռանը:
- Եթե ոտքերի մատները արդեն իսկ սառն են, ընդունեք տաք լոգանք, որի ընթացքում ոտքերի տակ մերսման գորգիկ դրեք: Լոգանքից հետո մանրամասն սրբեք ոտքերի թաթերը:
- Լոգանք ընդունելուց հետո ոտնաթաթերը մերսեք մանկական յուղով:
- Ամեն օր առավոտյան մարմնամարզության ժամանակ կատարեք հատուկ վարժություն ոտքերի համար: 10-15 անգամ բարձրացեք թաթերի վրա: Կարող եք նաև ոտնաթաթի պտույտներ կատարել: Այս պարզ վարժությունները կտաքացնեն Ձեր մկանները:
Ընդունեք հատուկ՝ տաքացնող լոգանքներ:
- 1 լ ջրում լուծեք 20 գր կերակրի աղ և 15 րոպեով ոտքերը դրեք այդ ջրի մեջ: Այնուհետև ոտքերին կիտրոնի հյութ քսեք, սրբեք և վերջում քսեք գերչակի յուղ:
- Վերցրեք 2 ճաշի գդալ թխենու արմատներ (коры черемухи, հարցրեք դեղատներում), վրան 1 լ եռացրած ջուր լցրեք և թողեք, որ թրմվի, ապա ստացված թուրմով ընդունեք լոգանք ոտքերի համար:
Կատարեք տաքացնող մերսում: Մերսման համար պատրաստեք հատուկ կրեմ: Վերցրեք 2 կաթիլ հազրեվարդի (розмарин) և նարդոսի (лаванда) յուղեր, խառնեք և ավելացրեք 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ: Ստացված կրեմով մերսեք ոտնաթաթերը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7514 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|