Կարտոֆիլե զամբյուղներ` պանրով ու բեկոնով
15.01.2013
Այս ուտեստն անչափ համեղ է ու սննդարար, իսկ պատրաստելու համար ձեզնից շատ ռեսուրս չի պահանջվի:
Անհրաժեշտ մթերքներն են' կարտոֆիլ, պանիր, բեկոն, ձիթապտղի յուղ, աղ, պղպեղ, կանաչ սոխ:
Լավ լվացեք կարտոֆիլները և բարակ շերոտվ կտրեք երկու ծայրերը, որպեսզի հնարավոր լինի «կանգնեցնել »:
Բաժանեք կարտոֆիլները երկու հավասար մասի:
Ջեռոցը տաքացրեք 190 աստիճան, կարտոֆիլները 40 րոպեով տեղափոխեք այնտեղ:
Մանր կտրատեք սոխը:
Կտրատեք բեկոնն ու պանիրը:
Հանեք կարտոֆիլները ջեռոցից և դուրս հանեք կարտոֆիլների միջի հատվածը՝ տալով դրանց զամբյուղների տեսք:
Կարտոֆիլի միջի պարունակությունը լցրեք առանձին տարրայի մեջ:
2 ճաշի գդալ ձիթայուղը տաքացրեք:
Կարտոֆիլների միջի պարունակության վրա լցրեք տաքացրած ձիթայուղն ու լավ խառնեք:
Ստացվածի վրա լցրեք կտրատած սոխը, պանիրն ու բեկոնը: Պատրաստի խառնուրդով լցոնեք կարտոֆիլները:
Վայելեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4683 անգամ
|