|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Ինչպես երկարեցնել դիմահարդարման կյանքը
15.01.2013
Ամենօրյա դիմահարդարումը հաճախ համապատասխան չէ, եթե պատրաստվում ենք այն «օգտագործել» մի ողջ օր… Դիմահարդարվելուց լավագույն դեպքում 5-6 ժամ հետո մենք ունենում ենք չգոհացնող տեսք. կոսմետիկան հոսում է, սկսում փայլել և այլն: LN-ը ձեզ է առաջարկում մի քանի տարբերակներ` դիմահարդարման կյանքը երկարացնելու համար:
- Եթե ուզում եք դիմահարդարումն ունենա այնպիսի տեսք, ասես հենց նոր է արվել, քսեք տոնային կրեմը լավ լվացած մաշկին, վրայից քսեք դիմափոշի և ապա` այտաներկ: Իսկ հիմա ամենակարևորը` այդ երեք գործողությունից հետո վերցրեք սառույցի կտորներ ու դրանցով կտրուկ շարժումներով անցեք ողջ դեմքի վրայով: Մի վախեցեք փչացնել դիմահարդարումը: Վերցրեք երեք խորանարդ սառույց և յուրաքանչյուրն օգտագործեք մինչև հալչելը:
- Եթե ծանրաբեռնված օր եք ունեցել, ապա դիմահարդարվելուց առաջ պետք է արթնացնել մաշկը: Կիտրոնի հյութը խառնեք ջրի հետ այնպես, որ հյութը ջրից աննշան քիչ լինի: Օգտագործեք այս խառնուրդն իբրև տոնիկ:
- Դիմահարդարումը արագ թարմացնելու ամենաէֆեկտիվ տարբերակը թաց անձեռոցիկը զգուշորեն դեմքին հպելն է` վերցնելով հալված ու փչացած կոսմետիկայի մի շերտը, ինչից հետո կարելի է ուղղակի դիմափոշի քսել:
- Ի դեպ, եթե ձեռքի տակ չունեք թարթիչները երկարացնող էֆեկտով թարթիչաներկ, օգտագործեք սովորականը, բայց դրանից առաջ թարթիչներին դիմափոշի քսեք: Արդյունքը կգնահատեք ինքներդ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8952 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|