Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Հայ աղջիկները նախընտրում են «հավերժական» դաջվածքներ

23.02.2012

«Տատուն արվեստ է, արվեստ մարմնի վրա»,- այսպես է որակում դաջվածքը տատուաժի մասնագետ Աննա Պետրոսյանը:
Լինում են ժամանակավոր և մշտական դաջվածքներ: Կախված նյութի որակից' մշտական դաջվածքը ժամանակի ընթացքում կարող է կորցնել գույնը, կարող է եւ այն թարմացնելու կարիք զգացվել: Որակյալ նյութերի դեպքում դաջվածքը բավականին երկար տեսքը չի կորցնում:

Ինչպես LN-ի հետ զրույցում նշեց տատուաժի մասնագետը, հատկապես վերջին տարիներին Հայաստանում դաջվածք անողների թիվը մեծացել է. «Տատու անում են և´ տղաները, և´ աղջիկները: Աղջիկները հիմնականում նախընտրում են պերմանենտային՝ մշտական (շուրթերի և հոնքերի ձևափոխում) տատուն, դեմքի ընդգծումը, որևէ դեֆեկտի շտկումը, ուղղումը»:

Դաջվածքը պետք է շատ ստերիլ արվի, որպեսզի հետագայում մաշկին վնաս չհասցվի, իսկ անելուց հետո էլ հակացուցված է քորելը: «Ոչ հիգիենիկ միջոցներով արված տատուն կարող է բերել արյան վարակից մինչև սպիդ: Տատուն անհատական մոտեցում է պահանջում. այն հակացուցված է մաշկային հիվանդություններ ունեցող անձանց, ինչպես նաև շաքարախտով հիվանդներին, կամ այն մարդկանց, որոնց մոտ մաշկի վերքը ուշ է լավանում»,- տատուի հակացուցումները ներկայացրեց մասնագետը:

Նրա խոսքով՝ ձմռանը սովորաբար դաջվածք անողների թիվը նվազում է, իսկ ամռանը հակառակն է. «Ավելի շատ դրսից եկածներն են անում' պարսիկները, հնդիկները: Տարբերվում է նաև նրանց ուզած դաջվածքը մեր' հայերի ուզածից: Եթե նրանք նախընտրում են իրենց լեզվով ինչ-որ բան նշանակող գրվածքներ, կենդանիներ, ապա մերոնք' տղաները, հիմնականում խաչ են անում»:

Դաջվածք ընտրելիս մարդիկ ուշադրություն են դարձնում նաև' ինչի տարի է, որն է իրենց կենդանակերպի նշանը: Չկա մարմնի մի հատված, որտեղ հակացուցված լինի դաջվածք անելը: «Տատուն շատ խորը, խոցելի չէ, նույնիսկ էպիդերմիսը (վերնամաշկ), չի հատում, պարզապես կան մարմնի ավելի ցավոտ մասեր, ինչն էլ անհատական է»,- նշեց Ա. Պետրոսյանը:
Դաջվածք անելու ցանկությունը մասնագետը որակում է որպես երիտասարդության ժայթքում' հասուն տարիքում անելու դեպքում, իսկ երիտասարդների մոտ ինքնաարտահայտման, հասարակության մեջ ինքնադրսևորման միջոց:
«Տատուն թանկ հաճույք է,- նշում է Ա. Պետրոսյանը,- մշտականներն արժեն 20000 դրամից մինչև հարյուր հազարներ: Գինը պայմանավորված է տատուի չափից, նախշերի խտությունից, նկարչական բարդությունից»:

Տատուաժի մասնագետը, սակայն, խորհուրդ չի տալիս շատ տարվել տատուի տենդենցներով. «Հատկապես մշտականի դեպքում այն հոգնեցնում է և չես կարող անընդհատ մարմնիդ վրա տեսնել նույն պատկերը»: Նրա խոսքով՝ նախընտրելի է ժամանակավոր դաջվածքը, որը ձևը պահում է մոտ մեկ ամիս:
                   

                                                                                                                              Ռուզան Ասատրյան

Դիտվել է 6163 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Ի՞նչ զուգագուլպաներ են թրենդային 2024 թվականին

21.02.2024
Զուգագուլպաների ընտրությունը հեշտ խնդիր չէ։ Կարեւոր է ոչ միայն ճիշտ չափի ընտրությունը, այլ նաեւ դրանք կերպարին ներդաշնակորեն համադրելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 837 անգամ
23.04.2024
Դիտվել է 226 անգամ
25.04.2024
Դիտվել է 197 անգամ
26.04.2024
Դիտվել է 163 անգամ
27.04.2024
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster