|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Ինչպես թարմանալ` աշխատանքից չկտրվելով. արդյունավետ միջոցներ
10.01.2013
Ամանորյա տոներից հետո աշխատանքային առաջին շաբաթը շատ ծանր է լինում: Դժվար է հետ գալ հին գրաֆիկին, և երբեմն աշխատավայրում գործ ենք ունենում հոգնածության ու քնկոտության հետ: Ի՞նչ անել:
- Սուրճ: Քնկոտության դեմ պայքարում առաջին հորիզոնականում է սուրճը: Լուծվող սուրճը նախընտրելի տարբերակ չէ, բայց եթե սուրճ եփելու հնարավորություն չկա, ապա խորհուրդ է տրվում լուծվող սուրճի երկու գդալը բացել պեպսիի կամ կոլայի մեջ: Դա կունենա թարմացնող ազդեցություն:
- Կոնտրաստային լվացում: Լվացեք դեմքը հաջորդաբար նախ տաք, ապա` սառը ջրով: Փոխեք ջրի ջերմաստիճանը առնվազն երեք անգամ: Եթե այս տարբերակը Ձեզ չի գոհացնում, որովհետև վախենում եք լվանալ կոսմետիկան, ապա կոնտրաստային լվացման ենթարկեք ձեռքերի ափերը:
- Վարժություններ: Ակտիվ գործողությունները միշտ էլ ունենում են թարմացնող ազդեցություն: Օրինակ, փորձեք մի քանի վայրկյան տրորել ձեռքի ափերը, նույնքան ժամանակ մերսել ականջները, մի քանի անգամ թեթև հարվածել գանգոսկրին կամ մերսել այտերը վերուվար շարժումներով:
- Մաքուր օդ: Աշխատանքային օրվա ընթացքում կարող եք նաև մոտ 5 րոպեով դուրս գալ բակ: Ձմեռային սառը օդը կթարմացնի Ձեզ:
- Երաժշտություն: Ականջակալներով բարձր երաժշտություն լսեք մի քանի րոպե: Սա ևս կարող է օգտակար լինել:
- Եթերային յուղեր: Լավանդայի, կիտրոնի, թուրինջի, ժասմինի յուղերը ևս ունեն արթնացնող էֆֆեկտ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5846 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|