Լավաշով տաք ուտեստ «Գոգիկ»
08.01.2013
LN-ի խոհանոցային ընտրանին հետամանորյա ուտեստով հարստացրեց Գոհար Մելիքյանը: Լավաշով տաք ուտեստը նրա իսկ ցանկությամբ կանվանենք «Գոգիկ» :)
Հարկավոր է՝
քառակուսիների բաժանած լավաշի շերտեր,
պանիր,
հորթի միս,
կանաչի,
սխտորի փոշի,
սև պղպեղ,
աղ:
Լավաշի շերտերի վրա դնում ենք շերտերի բաժանած պանիրը, ապա` հորթի խաշած, մանրացրած միսը, կտրատած կանաչի, ցանում ենք սխտորի փոշին, ըստ ճաշակի՝ աղ եւ պղպեղ: Շերտավոր ուտեստը դնում ենք ջեռոցը եւ թողնում մինչև վարդագունելը: Ապա տաք վիճակում զարդարում ենք լոլիկներով, կտրատում եւ մատուցում:
Ձեր անունով ուտեստ անվանակոչեք…
Բարի ախորժակ !
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12091 անգամ
|