Այսօր հունվարի մեկն է' նոր տարվա մեկնարկը, և շատերի համար խորհրդանշական օր: LN-ն առաջարկում է պատրաստել հունվարմեկյան շատ համեղ աղցան: Նրա համար հաստատ տեղ կգտնվի տոնական սեղանին:
Եփած ձվերը, կարտոֆիլը, պանիրը և կեղևից մաքրած խնձորը քերում ենք քերիչի խոշոր անցքերով: Խնձորի վրա կիտրոնի հյութ ցանեք, որպեսզի գույնը չփոխի: Վարունգը կտրատեք խորանարդիկների, ապխտած հավի միսը նույնպես կտրատեք միջին չափերի կտորների: Սխտորը ճզմեք և խառնեք մայոնեզի հետ: Աղցանը պատրաստելու եք շերտերով: Յուրաքանչյուր շերտի վրա քսում ենք մայոնեզը, մի փոքր աղ ցանում: 1-ին շերտ' կարտոֆիլ, 2-րդ' թթու վարունգի կեսը, 3-րդ' ապխտած հավի միս, 4-րդ' վարունգի մյուս մասը, 5-րդ' ձու, 6-րդ' խնձոր, 7-րդ' պանիր, Զարդարեք աղցանը բուլղարական կարմիր պղպեղով և գազարով այնպես, ինչպես տրված նկարում է:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: