Մի վախեցեք Ամանորի սեղանին օրիգինալ ուտեստներ փորձարկելուց: LN-ն առաջարկում է ձեզ պատրաստել սնկով լցոնած այս նարինջները և անակնկալի բերել հյուրերին:
Նարինջ' 4 հատ,
շամպինիոն' 500 գ,
բուլղարական պղպեղ' 3 հատ,
պանիր,
մայոնեզ, մանանեխ:
Պատրաստման եղանակը.
Նարինջները լվանալ, կիսել երկու մասի: Կեղևից զգուշորեն առանձնացրեք միջուկը, կտրատեք: Իսկ նարնջի կեղևը այս աղցանի համար կդառնա օրիգինալ ափսե:
Սունկը կարող է լինել սառեցված, թարմ կամ պահածոյացված: Պետք է կտրատել այն երկարուկ կտորների, տապակել մինչև ոսկեգույն դառնալը, մի փոքր աղ ցանել վրան: Թողեք՝ հովանա:
Բուլղարական պղպեղը լվացեք, հանեք սերմերը, կտրատեք ոչ մեծ խորանարդիկների: Կարելի է տարբեր գույների պղպեղներ օգտագործել:
Պանիրը քերել քերիչի մեծ անցքերով: Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մայոնեզ և մանանեխ ըստ ճաշակի:
Պատրաստի աղցանը լցնում եք նարնջի կեղևի մեջ, կարող եք վրայից նաև քունջութ ցանել: Բարի ախորժակ:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: