ՀՈՒՍԱՀԱՏ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻՆ
01.02.2012
Ռեժիսոր' Ֆրանսուա Օզոն, գլխավոր դերերում' Կատրին Դնյով, Ժերար Դեպարդիե, ժանրը' կատակերգություն, 2010, Ֆրանսիա
Ռոբերտ Պյուժոլը անձրեւանոցներ արտադրող գործարանի տնօրեն է: Նա քարտուղարուհու հետ դավաճանում է կնոջը' Սյուզանին, եւ անվերջ կռիվների մեջ է աշխատանքային ավելի լավ պայմաններ պահանջող աշխատողների հետ: Գործադուլներ անող աշխատողների հետ պայքարը, նյարդային վիճակն ի վերջո կաթվածի են հասցնում Պյուժոլին, հիվանդանոց գցում, իսկ ընկերության տնօրենի աթոռին ստիպված ժամանակավորպես հայտնվում է տիկին Պյուժոլը… Եվ հանկարծ պարզվում է, որ միամիտ ու բացարձակ անփորձ տնային տնտեսուհին ոչ միայն կարողանում է հրաշալի ղեկավարել գործարանը, այլեւ այնքան էլ հասարակ կին չէ, ինչքան երեւում է առաջին հայացքից: Նա երիտասարդ տարիներին սիրային հարաբերություններ է ունեցել քաղաքապետի' կոմունիստ Մորիս Բոբենի հետ եւ հիմա հնարավորություն ունի հաղթելու նախկին սիրեկանին պատգամավորական ընտրություններում…
Ֆիլմը օնլայն՝ http://www.kinopoisk.ru/level/1/film/477824/ Դիտվել է 9670 անգամ
Читать на русском
|