Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես զարգացնել «խարիզման». 10 հուշում

25.12.2012

Եթե անգամ Ձեր պլաններում չկա դառնալ պատգամավոր կամ, ասենք, սեփական կուսակցությունը ստեղծել, ամեն դեպքում մի փոքր խարիզման պետք է ցանկացած աշխատանքում: Կան տարբեր հնարքներ, որոնք օգնում են արթնացնել եւ զարգացնել Ձեր կերպարում խարիզման:

 

 

  1. Այնպես վերաբերվեք Ձեր զրուցակիցներին, կարծես թե նրանք ամենախելացին են, ամենահետաքրքիրն ու գրավիչը:

  2. Այնպես արեք, որ Ձեզ հետ խոսելիս մարդիկ զգան՝ իրենցից բացի Ձեզ ոչինչ չի հետաքրքրում, չի շեղում: Իսկ դրա համար՝

·         Նախադասության ավարտին փոքր-ինչ իջեցրեք ինտոնացիան:

·         Նախքան հարցին պատասխանելը 2 վայրկյան դադար տվեք:

·         Դանդաղ եւ ոչ շատ հաճախ գլխով համաձայնության նշան ցույց տվեք:

3.       Մտածեք լավ բաների մասին, որպեսզի ժպիտն ավելի անկեղծ ու գեղեցիկ լինի: Մեր ուղեղը տարբերություն չի դնում իրական եւ հորինված մտքերի միջեւ եւ նույնական է արձագանքում: Այնպես որ երբ լավ բան եք մտածում, դա ակնհայտ է դառնում Ձեր դեմքին:

4. Երբ պետք է ողջունել որևէ մեկին, թեթևակի բարձրացեք աթոռից, որպեսզի ձեր հասակների տարբերությունը մեծ չլինի: Մի ձեռքով սեղմելով նրանը՝ Ձեր մյուս ձեռքը մի թաքցրեք գրպանում:

5.    Եղեք լավ ունկնդիր: Ճիշտ դադարներ եւ ճշտող հարցեր տվեք: Օրինակ՝ հրաշալի ունկնդիր էր Ջոն Քենեդին, ում զրուցակիցները համոզված էին, որ նա իրենց հետ է ամբողջությամբ ողջ զրույցի ընթացքում:  

6.       Ճիշտ ընտրեք սեղանի շուրջ Ձեր տեղը: Հենց դրանից կարող են կախված լինել բանակցությունների արդյունքները: Երբ մարդիկ դեմ դիմաց են նստած, եւ սեղանը կարծես բաժանում է նրանց, նրանք խոսում են կարճ նախադասություններով եւ շուտ հանգում վեճի: Նստեք զրուցակցի կողքին կամ նրա հետ կազմելով ուղիղ անկյուն:

7.   Ցանկացած իրավիճակում պահպանեք մարդկայնությունը: Ամենազորեղ տիրակալներին առանձնահատուկ խարիզմա է հաղորդում նրանց բարությունը, մարդկային որակները: Ինչպես ասում է Դալայ Լաման, բարությունը եւս աշխատանք է պահանջում սեփական անձի, գիտակցության վրա:

8.    Ազատվեք  «ինքնահռչակի համախտանիշից»: Հաջողության հանդեպ վախից, որն անվանում են նաեւ «ինքնահռչակի համախտանիշ» տառապում է մարդկության մոտ 70 տոկոսը:   Միշտ մտածեք, որ Դուք արժանի եք Ձեզ հետ կատարվող բոլոր լավ իրադարձություններին: Հակառակը վատ է անդրադառնում խարիզմայի վրա:

9.    Ձեր կյանքի կարևոր դեպքերին նախապես պատրաստվեք: Ձեր մարաթոնյան վազքն առանց նախապատրաստության չի ստացվի: Միշտ արեք տնային աշխատանքը:  Դրա մեջ մտնում է  նաեւ հանգստանալն ու լիցքաթափվելը: Միշտ լսեք Ձեր սիրած երգերն ու երաժշտությունը կարևոր հանդիպումներից առաջ: Դա ճիշտ տրամադրվածություն է ստեղծում:

10. Հեռու մնացեք ծայրահեղություններից: Աշխատանքի վայրում մի կողմ թողեք սպանիչ քննադատությունները, զգույշ եղեք ակնհայտ սիրախաղից:

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7728 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում

20.10.2026
40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։

Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում

08.10.2026
Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 428 անգամ
20.10.2026
Դիտվել է 391 անգամ
22.10.2026
Դիտվել է 288 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster