|
Վերարկուների նորաձևություն. ձմեռ 2013 (ֆոտո)
25.12.2012
Ձմեռային ամենապահանջված իրը մեր պահարանում անխոս վերարկուն է: Թե որ վերարկուներն են նորաձև այս սեզոն, բացահայտեք LN-ում:
Վերարկու՝ ավազե ժամացույց
Այս ձմռանը ակտուալ է շեշտել իրանը գոտիով կամ կարվածքով: Այսպիսի վերարկուները ոչ միայն մոդայիկ են, այլև շատ կանացի:


Ավելի լայն չի լինում
Այս սեզոնի ամենամոդայիկ սիլուետն օվալն է: Այսպիսի վերարկուի ամենալայն հատվածը թևքերն են:


Տղամարդու կոստյում
Վերարկու, որը հիշեցնում է տղամարդու կոստյում, հիանալի կսազի կանացի կերպարներին: Ազատ և ուղիղ վերարկու-կոստյումները այս սեզոնին ակտուալ են, քան երբեք:

Պայծառ լեդի
Այն օրիորդները, ովքեր սիրում են ուշադրության կենտրոնում լինել, կարող են ազատորեն կրել ամենատարբեր խայտաբղետ նախշերով վերարկուները: Այսպիսի վերարկուով կարելի է անգամ չմտածել աքսեսուարների մասին:


Լեդի-զինվոր
Միլիթարին` այս սեզոնի ամենանորաձև թրենդը, հայտնվում է բոլոր ոլորտներում: Այսպիսի վերարկուների դեկորներ կարող են դառնալ անգամ շքանշանները:


Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14259 անգամ
|