Ավանդական ուտեստներն արդեն քչերին կարող են զարմացնել իրենց յուրօրինակությամբ: LN-ն առաջարկում է փորձել նոր ու շատ համեղ աղցան, որը կդառնա ձեր ամանորյա սեղանի «զարդը»:
Պանրից կտրել ուղղանկյուն կտոր, որը հետո դառնալու է զարդարանք' մոմի տեսքով:
Մի փոքր հազար թողեք զարդարելու համար, նաև մի քանի ձիթապտուղ, նուշ և պղպեղի 1/3 մասը: Մնացածը' պանիրը, վարունգը, ձիթապտուղը, պղպեղը, պետք է կտրատել միանման կտորներով' երկարավուն: Վարունգն անպայման մաքրել կեղևից: Ընկույզը փշրեք, ինչքան հնարավոր է մանր: Հազարի թերթիկները նույնպես կտրատել երկարուկ կտորներով: Թթվասերը խառնեք մանանեխի հետ և ավելացրեք այս ամենին:
Խառնեք խորը թասի մեջ:
Հարթ ափսեի մեջ լցնել, շրջանի ձև տալ: Վրան քսեք թթվասերի ու մանանեխի խառնուրդից մնացած մասը: Շրջանաձև հազարի թերթիկներ շարեք, մեջտեղում դրեք պանրից ուղղանկյունը, կրակը պատրաստեք կարմիր պղպեղից: Զարդարեք նաև ձիթապտղով և նուշով: Աղցանը պատրաստ է: Մինչև հյուրասիրելը դրեք սառնարանում: Բարի ախորժակ:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: