|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Մաշկի ձմեռային խնամք. բնական դիմակների 7 բաղադրատոմս
24.12.2012
Ձմռանը մեր մաշկի հիմնական խնդիրը ցրտահարումն է, թեփոտումը, ինչի դեմ կարելի է պայքարել միայն ինտենսիվ խնամքով: LN-ը ձեզ է ներկայացնում դեմքի մաշկի ձմեռային խնամքի համար նախատեսված դիմակների 7 բաղադրատոմսեր:
- Շոկոլադե դիմակ: Խառնեք 1 /3 բաժակ կակաոն, 1 /4 բաժակ խիտ մեղրը, 2 ճաշի գդալ ավոկադոյի յուղը և 3 թեյի գդալ վարսակի փոշին, ստացվածը քսեք դեմքին, թողեք 10-15 րոպե, ապա լվացեք գոլ ջրով:

- Ավոկադոյի դիմակ:Այս դիմակը կարելի է քսել ոչ միայն դեմքին, այլև վզին, դեկոլտեի շրջանին ու ձեռքերին: Դրա պատրաստման համար խառնեք 2-3 կաթիլ երիցուկի յուղը, 30 գր մեղրը, 30 գր նարնջի ֆրեշը, 60 գր ավոկադոյի միջուկը: Ստացվածը քսեք անհրաժեշտ հատվածի մաշկին ու թողեք 30 րոպե:

- Կիվիի դիմակ:Վերցրեք մեկ ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ կիվիի միջուկ, 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, այս ամենը լավ խառնեք, քսեք դեմքին ու թողեք 10-15 րոպե, ապա պարզապես սրբեք անձեռոցիկով:

- Գարեջրի դիմակ:1 /2 թեյի գդալ գարեջրին ավելացրեք մեկ ձվի սպիտակուց ու 1-2 կաթիլ նշի յուղ, քսեք դեմքին ու թողեք 20-30 րոպե:

- Քրքումի դիմակ:Խառնեք 2 ճաշի գդալ ալյուրը, 1 թեյի գդալ քրքումը, 3 ճաշի գդալ կաթն ու 1-3 կաթիլ մեղրը: Քսեք դեմքին և 20 րոպե անց լվացվեք գոլ ջրով:

- Նարդոսի դիմակ:2 ճաշի գդալ կարմիր գինին, 1 ճաշի գդալ մեղրը, 2-3 կաթիլ նարդոսի յուղը լավ խառնեք, ստացված մասսայով դանդաղ մերսեք դեմքը, թողեք 10-15 րոպե, ապա լվացեք գոլ ջրով:

- Դարչինի դիմակ: 1 ճաշի գդալ մեղրը խառնեք 1 /2 թեյի գդալ դարչինի ու 1 /2 թեյի գդալ մշկընկույզի հետ: Մերսող շարժումներով ստացված մասսան քսեք դեմքի մաշկին, թողեք 10-15 րոպե, ապա գոլ ջրով լվացեք:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12821 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|