Շատերը սիրում են եղևնին Ամանորին զարդարել ոչ թե խաղալիքներով, այլ համեղ բլիթներով: Այսօր կառաջարկենք նման մի բաղադրատոմս:
Վերցրեք 220 գր ընկույզ, 260 գր կարագ, 200 գր շաքարավազ, վանիլին' ըստ ճաշակի, մեկ մեծ ձու, մեկ պտղունց աղ, 130 գր ալյուր, 120 գր օսլա, մուրաբա ու ջեմ:
Ընկույզները մանրացրեք բլենդերով, խառնեք կարագի, շաքարի, վանիլինի, ձվի ու աղի հետ: Օսլան ու ալյուրը խառնեք մեկ այլ ամանի մեջ, ապա խառնուրդը աստիճանաբար ավելացրեք ընկույզի խառնուրդին ու ավելացնելու ընթացքում խառնեք: Այնուհետև ստացվածը փաթաթեք սննդի համար նախատեսված ժապավենի մեջ և 40-60 րոպեով տեղափոխեք սառնարան:
Ստացված խմորը բացեք 0,5 սմ հաստությամբ և կտրատեք թխվածքաբլիթները, որոնք էլ տեղափոխեք 175 С տաքությամբ ջեռոց 15 րոպեով:
Ջեռոցից դուրս բերելուց հետո թխվածքաբլիթները զարդարեք գլազուրով, որի համար պետք է 200 գր շաքարավազը, մեկ ձվի սպիտակուցն ու 2 թեյի գդալ կիտրոնահյութը լավ հարել:
Փոքրիկ բլիթները միմյանց միացրեք ջեմով կամ մուրաբայով, զարդարեք ընկույզներով:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: