Ամանորին շատերը եղևնու ճյուղերից պատրաստված փոքրիկ օղակներ են զարդարում և կախում դրանք դռներից, պատերից: Իսկ ինչու չփորձել նմանատաիպ ամանորյա գեղեցկություն ստանալ նաև խոհանոցում:
Մեծ ափսեի մեջ ստացեք կլորակի կաղապարը սննդային կաղապարների միջոցով:
Եփեք հավի միսը, թողեք հովանա և խորանարդաձև կտրատեք, տեղավորեք կաղապարի մեջ` ստանալով հավասարաչափ օղակը: Վրայից մայոնեզ քսեք:
Պղպեղը լվացեք, հանեք կորիզները, ապա եփեք ջեռոցում մոտ 15-20 րոպե, այնուհետև տեղափոխեք պղպեղը պոլիէթիլենային տոպրակի մեջ և այնտեղ թողեք 5 րոպե: Դրանից հետո զգուշորեն հեռացրեք պղպեղի կեղևը, կտրատեք և տեղավորեք հավի մսի վրա:
Սոխը կտրատեք ու բուսական յուղով տապակեք այնքան ժամանակ, մինչ այն կստանա ոսկեգույն երանգ, աղ արեք, թողեք հովանա, ապա տեղափոխեք մատուցման ափսեի մեջ ու վրայից մայոնեզ քսեք:
Ձվերը եփեք, թողեք հովանան և անցկացրեք խոշոր քերիչով, ինչից հետո տեղափոխեք աղցանի վրա:
Աղցանի պատրաստման համար դրված կաղապարը հանեք:
Մայոնեզով ծածկեք ողջ օղակը` ներսից ու դրսից:
Սամիթով զարդարեք աղցանը:
Գազարը մաքրեք, կտրատեք բարակ ժապավենների տեսքով ու դրանցով փորձեք «փաթաթել» ամանորյա օղակը: «Ժապավեն-գազարի» վրա կարելի է մայոնեզով նկարներ պատկերել:
Ձիթապտուղներն ու կլորաձև կտրատած պղպեղը քաոտիկ բաշխեք աղցանի վրա:
Որոշ ժամանակով աղցանը տեղափոխեք սառնարան, ապա մատուցեք:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: