Մի լավ կզվարճացնեք Ձեր փոքրիկներին, եթե առավոտյան սառնարանից դուրս բերեք այս փղիկներին:
«Փղիկները կանաչ դաշտում» աղցանը պատրաստելու համար՝
1. Վերցնում ենք փոքր չափսի ոչ յուղային բժշկական երշիկներ: Հանում ենք թաղանթը, եւ մի ծայրից կտրում բարակ շերտով: Նույն ծայրից կտրում ենք եւս մեկ «շրջանակ»՝ «փղիկի» ականջների համար: Առանձնացված շերտերն անմիջապես փաթաթեք պոլիէթիլենային տոպրակի մեջ, որ գույնը չփոխեն, մինչեւ ստանաք աղցանը...
3. Երշիկի կտորները մանրացնում ենք, խառնում կանաչ ոլոռ, եփած, մանր կտրատած գազար, ավելացնում ենք հավի արգանակ, որի մեջ դոնդող է լցված: Սա էլ մեր սոուսը: Բայց կարող եք սոուս ստանալ նաեւ Ձեր ճաշակով:
4. Երշիկները տեղավորեք հարմար տարաների մեջ եւ լցրեք նրանց մեջ սոուսը...
5. Վերադարձրեք նրանց հեռացված «պոչիկները» եւ նույն դիքով տեղափոխեք սառնարան: Նրանք այնտեղ պետք է մնան մի քանի ժամ՝ մինչեւ դոնդողը սառչի, եւ այլեւս վտանգ չլինի, որ ապագա «փղիկի» մարմինը կմասնատվի:
6. Հանում ենք սառնարանից սառած եւ նկատելիորեն ծանրացած երշիկները, բարակ սայրով դանակով կտրվածքներ անում համաչափորեն այնպես, որ երբ նրանց մեջ տեղավորենք նախապես առանձնացված շերտերը՝ «ականջները», գլուխ ստացվի:
7. «Աչքեր» կարող են դառնալ սեւ պղպեղի հատիկները, երշիկի մի կտոր շերտ կարող է «կնճիթ» դառնալ, իսկ «ոտքերը» թող լինեն նրբերշիկներ... «Փղիկներին» տեղավորեք կանաչեղենից ստացված «դաշտում»:
8. Հավատացեք, որ սա ոչ միայն էսթետիկ, այլեւ բավականին համեղ աղցան է: Բարի ախորժակ:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։