|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Ինտելեկտը զարգացնող վարժություններ
08.12.2012
Պարզվում է` մեր ուղեղը ևս ունի մարզվելու կարիք, և դա չի կարելի անտեսել: LN-ն առաջարկում է վարժություններ, որոնք պարբերական կիրառման դեպքում մարզում են ինտելեկտը:
- Պարբերաբար փոփոխեք Ձեր իմիջն ու տան կամ գրասենյակի դիզայնը: Երբ մարդը փոխում է իր կամ իրեն շրջապատող միջավայրի արտաքին տեսքը, նրա մտքի ընթացքը ևս փոխվում է:
- «Ճանապարհորդեք» ամեն օր: Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ նոր երկրների ու նոր մշակույթի մարդկանց հետ շփումները լավագույնն են ինտելեկտը մարզելու համար, բայց քչերն ունեն այդ հանարավորությունը: Սակայն «ճանապարհորդել» հնարավոր է միշտ: Ուղղակի սովորական դարձած ճամփաները փոխարինեք նորերով: Աշխատավայրից տուն գնալիս, եթե սովորաբար անցնում եք ամենակարճ ճանապարհով, ապա հիմա շեղվեք այդ ճանապարհից: Նոր տարածքներ հայտնաբերեք:
- Խախտեք ձեռքերի ֆունկցիաները: Այս մեթոդը լավացնում է կրեատիվ մտածողությունը: Պարզապես, եթե աջլիկ եք, երբեմն-երբեմն կատարեք աջ ձեռքի պարտականությունները ձախ ձեռքով ու հակառակը:
- Քայլեք փակ աչքերով: Ձեզ լավ ծանոթ վայրերն սկսեք անցնել երբեմն փակելով աչքերը: Այս վարժությունն ստիպում է, որ աշխատի ուղեղի սենսորային հատվածը, որը հաճախ թերզարգացած է լինում:
- Մտածեք ոչ ստանդարտ պատասխաններ ստանդարտ հարցերի համար, որոնցից են` ինչպես ես, ինչ նոր բան կա և նման հարցերը: Այս վարժությունը օգնում է զարգացնել խոսքը: Նմանատիպ մեխանիզմ է նաև առանց ձայնի ֆիլմ դիտելը: Դա հնարավորություն է տալիս դերասանի բերանի շարժումներին հետևելով փորձել կռահել նրա խոսքը:
- Ուսումնասիրեք ժեստերի լեզու: Դա հիանալի կանդրադառնա Ձեր զգացողությունների զարգացման վրա:
- Մի խուսափեք նորից: Կատարեք գործ, որ միշտ կարծել եք, թե վեր է Ձեր ուժերից: Ուսումնասիրեք նոր գիտություններ ու լեզուներ, մի խոսքով՝ ընդլայնեք Ձեր աշխարհայացքը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12109 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|