Տորթ «Ձնեմարդ»
05.12.2012
Պատրաստվում ենք ամանորյա տոներին: Սկսենք յուրացնել նաև հետաքրքիր բաղադրատոմսեր: «Ձնեմարդ» տորթն այն է, ինչ պետք է տոնական սեղանը զարդարելու համար:
Անհրաժեշտ մթերքները' 3 ձու, 150 գր կարագ, 1 բաժակ շաքար, 3 բաժակ ցորենի ալյուր, 1 / 2 թեյի գդալ սոդա, 1 տուփ վանիլին, 1/ 2 թեյի գդալ աղ, 2 տուփ կոկոսի փաթիլներ: Կրեմի համար վերցրեք 500 գր յուղոտ թթվասեր, 1 բաժակ շաքար:
Պատրաստման եղանակը' ձուն ու շաքարը լավ հարել: Կարագը հալեցնել, թողնել, որ հովանա, ապա ավելացնել ձվին ու շաքարին և լավ խառնել: Ավելացնել վանիլին, սոդա, աղ ու ալյուր: Հունցել խմորը: Տեղափոխել ջեռոց, որը պետք է տաքացվի մինչև 180 աստիճան: Թողնել 30-40 րոպե: Ջեռոցից հանելուց հետո թողնել, որ սառչի, ապա բաժանել 4x 4-ի կտորների:
Կրեմի համար թթվասերը հարել շաքարի հետ:
Տորթի ստացված կտորներից յուրաքանչյուրը թաթախել կրեմի մեջ և դասավորել մատուցարանում ձնեմարդի տեսքով: Ստացած ձնեմարդուն ծածկել կոկոսի փաթիլներով և զարդարել գազարով, զեյթունով, չամիչով, ժապավենով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10714 անգամ
|