Ձմեռային ընթրիքն այս բաղադրատոմսով շատ ավելի համեղ ու գունեղ կստացվի: Վայելեք…
Հարկավոր է՝
բազուկ' 1 հատ, գազար' 2 հատ. սոխ' 1 գլուխ, խնձոր' 1 հատ, հավի թոք' 300 գ, սխտոր' 2 հատ, պանիր' 70 գ, ընկույզ' 30 գ, կիտրոն' ½ հատ, մայոնեզ, հազար:
Հավի թոքը մաքրում ենք, հանում վրայի թաղանթը և կտրատում փոքրիկ խորանարդիկների: Գազարը քերել, սոխը մանր կտրատել: Սոխը տապակեք ձեթով մինչև ոսկեգույն դառնալը, ավելացրեք գազարը և տապակեք, մինչև փափկի: Ավելացրեք նաեւ թոքը և արագ տապակեք ուժեղ կրակի վրա, մինչև թոքը չփոխի գույնն, ու կտորներից դուրս չգա արյունը: 2-3 րոպեն բավական է, որպեսզի չչորանան կտորները: Բազուկը խաշել, քերել քերիչի մեծ անցքերով, քամել ավելորդ հյութը: Մի քանի ընկույզ թողեք զարդարելու համար, իսկ մնացածը փշրեք բազուկի վրա: Ավելացրեք աղն ու խառնեք: Հազարի տերևները ձեռքով մեծ-մեծ կտորների բաժանեք և դրեք հարթ ափսեի մեջ: Քանի որ աղցանը շերտերով է, օգտագործեք շատ խորը ափսե կամ դնովի-հանովի շրջանակ, որպեսզի ձևը պահպանվի: Հազարի վրա լցրեք բազուկով զանգվածը: Բարակ շերտով մայոնեզ քսեք: Հաջորդը դրեք արդեն մի փոքր սառչած թոքը բանջարեղենով: Եվս մեկ շերտ մայոնեզ քսեք: Խնձորը կտրատեք բարակ և երկար կտորներով, վրան կիտրոնի հյութ լցրեք, որպեսզի չսևանա: Լավ խառնեք և դրեք թոքի վրա: Մայոնեզ քսեք: Աղցանի վրա լցրեք մանր քերած պանիրը և սխտորը: Զարդարեք ընկույզով և դրեք սառնարանում 1 ժամով: Կարող եք վայելել դեկտեմբերյան երեկոն այս համեղ աղցանի շուրջ:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: