Բրինձը` անանասով. թայլանդական խոհանոց
27.11.2012
Թայլանդական խոհանոցի էկզոտիկ ուտեստ, որը որպես հրաշալի խավարտ կարող եք մատուցել թռչնամսի, ձկնեղենի հետ:
Պահանջվում է՝
1 բաժակ բրինձ,
1 տուփ պահածոյացված անանաս,
1 գլուխ սոխ,
¼ բաժակ նարնջի կամ հենց անանասի հյութ,
1 թեյի գդալ շաքարավազ,
1 պճեղ սխտոր,
2 թեյի գդալ զեյթունի ձեթ:
Կաթսայի մեջ լցնում ենք 2 բաժակ ջուր, եռացրեք եւ ավելացրեք բրինձը: Կրակը թուլացնում ենք եւ թողնում, որ բրինձը եփվի 15-20 րոպե: Այս ընթացքում անանասը կտրատում ենք խորանարդիկների եւ թավայի մեջ յուրաքանչյուր կողմով մոտ 1 րոպե տապակում առանց յուղի:
Բրինձն ու անանասը թողնում ենք՝ հովանան: Մանր կտրատում ենք սխտորն ու սոխը եւ տապակում բուսական ձեթով մինչեւ վարդագունելը: Անանասի կամ նարնջի հյութին ավելացնում ենք շաքարավազը: Սոխին եւ սխտորին ավելացնում ենք անանասի կտորներն ու հյութը եւ տապակում: Հետո տապակված զանգվածին ավելացնում ենք բրինձը:
Բարի ախորժակ
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5643 անգամ
|