Աղցան «Արևիկ»
20.11.2012
Ձմեռնամուտին մեզ իսկապես հարկավոր է ջերմ ու տաք արև: Այսօր այդ բացը փորձեք լրացնել LN-ի առաջարկած «Արևիկ» աղցանով:
Անհրաժեշտ է'
կարտոֆիլ' 3-4 հատ,
գազար' 3 հատ,
բազուկ' 1-2 հատ,
վարունգ' պահածոյացված՝ 250 գ,
սոխ' 1գլուխ,
շպրոտ' 1-2 տուփ,
մայոնեզ' 300 գ:
Բանջարեղենը կիսաեփ արեք և անցկացրեք քերիչով: Քերեք նաեւ պահածոյացված վարունգը: Սոխը մանր կտրատեք, վրան ավելացրեք պատառաքաղով տրորած շպրոտը: Ուտեստի մեջտեղում լցրեք շպրոտը, շուրջը՝ կարտոֆիլ, բազուկ, գազար, վարունգ, ոլոռ, բանջարեղեն, շպրոտ և վերջում' մայոնեզ: Խառնել մատուցելուց առաջ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3907 անգամ
|