Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես «գեղեցիկ» հեռանալ սիրելիից

17.11.2012

«Վատ խաղաղությունը բարի կռվից լավ է» օրենքը գործում է ամենուր, բայց ոչ կին-տղամարդ հարաբերություններում: Եթե հոգնել եք Ձեր զուգընկերոջից, ապա հստակ հասկացեք, որ ամեն օր դիմանալը ավելի ցավոտ է, քան միանգամից հարաբերություններին վերջակետ դնելը: Եթե զգում եք, որ այլևս չեք դիմանում, ավելի լավ է անեք վճռական քայլը:

Իսկ թե ինչպես բաժանվել` մնալով բարձրության վրա, կպատմի LN-ը:)

  1. Մի ձգձգեք:
  2. Ազնիվ եղեք: Անկեղծ պատմեք նրան Ձեր հեռանալու պատճառները: Նա իմանալու իրավունք ունի: Պետք չէ թաքցնել կամ լռել: Վերջին պահին կարելի է բացել բոլոր խաղաքարտերը:
  3. Մի սկսեք նոր հարաբերություն առանց նախորդը ջնջելու:
  4. Եթե դուք իրոք սիրել եք իրար, ապրել եք միասին կամ սեռական անցյալ ունեք, մոռացեք բաժանությունից հետո ընկերներ մնալու մտքի մասին: Համակերպվեք:
  5. Թույլ տվեք, որ նա էլ խոսի: Եթե գործը հասել է բաժանության, ուրեմն մեղավոր եք երկուսդ էլ, և եթե Դուք ասելիք ունեք իրեն, ապա հաստատ նա էլ Ձեզ ասելու բան կունենա: Լսեք նրան:
  6. Երբեք մի քանդեք հարաբերությունները հասարակական վայրում: Անգամ եթե Ձեր ընկերն ամենավերջին տականքն է, պահեք Ձեզ բարձրության վրա ու թույլ մի տվեք, որ Ձեր վերջին կռիվը վկաներ ունենա:
  7. Եթե դժվարանում եք խոսել, գրեք նրան:
  8. Ձեզ մեղավոր մի զգացեք: Սա այն դեպքն է, երբ կարելի է մի քիչ եսասեր լինել ու մտածել սեփական երջանկության մասին:
  9. Սկանդալ մի սարքեք:
  10. Ձեզ նրա տեղում պատկերացրեք:

 Եթե վախենում եք վիրավորել նրա զգացմունքները, ապա խոսքերն ընտրելուց առաջ Ձեզ նրա տեղում պատկերացրեք և փորձեք հասկանալ, թե ինչպես է նա ուզում՝  իր հետ խզեն հարաբերությունները:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5680 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
29-04-2024 09:36
Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։ Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:
29-04-2024 03:47
Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Համաճարակաբանները նշում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Ըստ նրանց՝ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ:
29-04-2024 02:40
Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձել է իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակի կերպարներից մեկին: Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է մարմինը կիպ գրկող վառ հագուստ, որի վրա համապատասխան վայրերում պատկերված է լողազգեստ: Սակայն երգչուհին շտապել է մեկնաբանել շատերի ենթադրությունները՝ նշելով, որ զգեստն, իրականում, թափանցիկ չէ: «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ»,-մակագրել է Լիլիթը:
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2024
Դիտվել է 238 անգամ
25.04.2024
Դիտվել է 208 անգամ
26.04.2024
Դիտվել է 176 անգամ
27.04.2024
Դիտվել է 146 անգամ
29.04.2024
Դիտվել է 49 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster