Ամեն օր մենք փորձում ենք պատրաստել մի բան, որը բացի հագեցնելուց նաև կուրախացնի մեր մտերիմներին, իսկ պատրաստելու և մատուցելու ընթացքն էլ հաճելի կլինի մեզ համար: Նման ուտեստ է այս ապուրը՝ հացի մեջ,:
Անհրաժեշտ մթերքները'
միս (տավարի կամ հորթի)' 600 գ,
կարտոֆիլ' 4 հատ,
սոխ' 1 հատ,
գազար' 1 հատ,
տոմատի մածուկ,
ալյուր/փխրեցուցիչ' 2-3 ճ. գդալ,
բուսական յուղ,
հաց' 1 բատոն:
Պատրաստման եղանակը.
Միսը խորանարդիկների կտրատեք: Տապակեք այն բուսական յուղով 5-7 րոպե' համեմունքներով: Սոխը մանր կտրատեք, գազարը քերեք քերիչի մեծ անցքերով:Ամենը ավելացրեք մսի վրա: Տոմատի մածուկը բացեք 1ճ. գդալ եռացող ջրով և ավելացրեք մսին:
Կարտոֆիլը մաքրեք, կտրատեք խորանարդիկների և խաշեք:
Միսը տեղափոխեք կաթսայի մեջ՝ կարտոֆիլի վրա և շոգեխաշեք համեմունքներով ու մի փոքր ջրով 30 րոպե: Վերցրեք թարմ հացը, կտրեք վերևի հատվածը և հանեք միջից փափուկ խմորը: Հացը փաթաթեք ստվարաթղթի մեջ և 15 րոպեով դրեք ջեռոցում:
Ապուրի պատրաստ լինելուց 10 րոպե առաջ ավելացրեք ալյուր կամ փխրեցուցիչ:
Հացը հանեք ջեռոցից, ապուրը լցրեք հացի մեջ: Մատուցեք այն հացե կափարիչով փակված վիճակում:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: