|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
«Րոպեական վարժությունը» բավական է ողջ օրը լավ զգալու համար
30.05.2023
Եթե նախկինում մասնագետները պնդում էին, որ առողջ և գեղեցիկ լինելու համար պետք է պարապել շաբաթը հինգ օր կես ժամից ոչ պակաս, ապա հիմա գիտնականները վստահ են՝ օրական մեկ րոպե ֆիզիկական ակտիվությունը բավարար է լավ ինքնազգացողություն ունենալու համար: Գլխավորը այդ մեկ րոպեում ուժերի գերլարման հասնելն է:
Ինչպես հայտնում է New York Times-ը, Կանադայում մի խումբ գիտնականներ այս պնդումն ապացուցող փորձ են կատարել: Նրանց առաջարկած մարզումը հետևյալն է. մեկ րոպե ակտիվորեն' հնարավորությունների ամբողջ լարումով կատարել որևէ ֆիզիկական վարժություն, ապա մեկ րոպե հանգստանալ: Ամենից արդյունավետ տարբերակը օրական այս կոմպլեքսը 10 անգամ կրկնելն է: Գերազանց ինքնազգացողությունը օրական, փաստորեն, կխլի Ձեզնից միայն 20 րոպե:
Փորձին մասնակցել են 35-50 տարեկան կամավորներ, որոնց մի մասը առողջ է եղել, մյուս մասն ունեցել է սիրտ-անոթային համակարգի խնդիրներ: «Րոպեական ճիգերը» դրական ազդեցություն են թողել բոլոր մասնակիցների վրա:
Փորձը կատարողները չեն պնդում, թե երկարատև պարապմունքների կողմնակիցները սխալ են, բայց համոզված են, որ սա շատ լավ տարբերակ է նրանց համար, ովքեր չունեն մարզումներին հատկացնելու շատ ժամանակ: Դիտվել է 10651 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
 |
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը
19.05.2026 Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։
|
|
 |
|
|
Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել
18.03.2026 Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։
|
|
Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք
10.03.2026 Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|