Սնկով գնդիկներ. օրիգինալ, հեշտ և արագ
05.11.2012
Ձեր մտերիմները հազիվ թե փորձած լինեն այս օրիգինալ ուտեստը, որը շատ հեշտ է պատրաստվում, բայց նաեւ շուտ հագեցնող է, հաճելի տեսքով և շատ համեղ: Դե ինչ, փորձենք պատրաստել…
Անհրաժեշտ է`
կարտոֆիլ` 0.5 կգ,
շամպինիոններ` 200գ,
սոխ` 1գլուխ,
ձու` 2հատ,
ալյուր` 3ճ. գդալ,
բուսական յուղ,
աղ, պղպեղ:
Կարտոֆիլները լվանալ, եփել կեղևով, թողնել՝ սառչեն, մաքրել կեղևից և անցկացնել քերիչով:
Սունկը լվանալ և կտրատել:
Սոխը մաքրել կեղևից և մանր կտրատել:
Թավայի մեջ տաքացրեք յուղը և տապակեք սունկն ու սոխը 8 րոպե:
Կարտոֆիլի վրա ավելացրեք սունկն ու սոխը, ալյուրը, աղը և պղպեղը:
Լավ խառնեք: Ավելացրեք ձուն և խմոր հունցեք: Եթե 3 գդալ ալյուրը քիչ լինի, ապա մի փոքր էլ ավելացրեք:
Խոնավ ձեռքերով գնդիկներ պատրաստեք 3.5սմ տրամագծով: Եփեք դրանք եռացող աղաջրում 10 րոպե:
Հանեք շերեփով զգույշ, որպեսզի չվնասեք ձևը: Մատուցեք ուտեստը տաք վիճակում թթվասերով կամ մեկ այլ հավելումով ըստ ճաշակի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 16308 անգամ
|