Իսկական աշնանային տորթ: Աշնան վերջին ամիսը LN-ն առաջարկում է սկսել հենց այս համեղ թխվածքով:
Անհրաժեշտ է`
մեղր` 150 գ,
ձու` 3 հատ,
շաքարավազ` 2ճ. գդալ,
ալյուր` 100 գ,
տապակած նուշ` 50 գ,
կիտրոնի կեղևի քերուք,
փխրեցուցիչ,
վանիլ:
Միջուկի համար`
խնձոր` 700 գ,
մեղր` 3 ճ. գդալ,
մեկ կիտրոնի հյութ:
Կրեմի համար`
Բարձր յուղայնությամբ սերուցք` 400 մլ,
խտացրած կաթ` 200 գ,
ժելատին` 10 գ:
Պատրաստման եղանակը.
Նուշը փշրեք, խառնեք ալյուրի և փխրեցուցիչի հետ:
Սպիտակուցները հարել, մինչև սպիտակ փրփուր ստացվի: Շարունակելով հարել, բարակ շիթով լցրեք տաք մեղրը:
Դեղնուցները շաքարավազի հետ հարել, ավելացնել վանիլ, լիմոնի կեղևի քերուքը:
Դեղնուցային զանգվածն ավելացրեք սպիտակուցայինին և խառնեք:
Ավելացրեք նշով ալյուրը:
Խմորը լցրեք կարագ քսած թավայի մեջ: Դրեք 170-175 աստիճան տաքությամբ ջեռոցի մեջ:
Թխել մոտ 30 րոպե, մինչև կարմրի: Թողեք՝ լրիվ սառչի:
Խնձորները մաքրեք կեղևից և միջուկից, քերեք: Խառնեք դրանք մեղրի և կիտրոնի հյութի հետ: Եփել զանգվածը մանր կրակի վրա մոտ 20 րոպե` ընթացքում խառնելով: Թողեք՝ սառչի:
Կրեմի համար 50 մլ սերուցքի մեջ լուծեք ժելատինը: Մի փոքր տաքացրեք, որպեսզի լուծվի:
Մնացած սերուցքը լավ հարել: Աստիճանաբար ավելացրեք խտացրած կաթն ու ժելատինով զանգվածը: Սրա վրա լցրեք խնձորով միջուկը, հարթեցրեք: Իսկ վերջում սերուցքային կրեմը քսեք:
Տորթը թողեք սառնարանում մի գիշեր: Վայելեք Ձեր «Քազցր նոյեմբեր»-ը:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: