Սալորով «շրջված» տորթ
31.10.2012
Այս տորթի առանձնահատկությունը ոչ քաղցր խմորի և ամբողջովին թխվածքի մեջ ներծծված կարամելի մեջ է: Այն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ գլխիվայր շուռ տված է պատրաստվում:
Անհրաժեշտ է'
700գ մեծ և պինդ սալոր:
Խմորի համար'
300գ ալյուր,
150 գ սերուցքային կարագ,
100մլ սառը ջուր,
Գլազուրի համար'
30գ սերուցքային կարագ
150գ շաքարավազ:
Ի դեպ սալորը հեշտությամբ կարելի է փոխարինել խնձորով, տանձով, արքայախնձորով կամ դդումով::
Ալյուրը լցրեք մեծ թասի մեջ: Սերուցքային կարագը խորանարդիկներով կտրատեք և լցրեք ալյուրով թասի մեջ: Սկսում ենք տրորել զանգվածը: Կարող եք սովորական պատառաքաղ օգտագործել, կամ բլենդեր: Արդյունքում զանգվածը պետք է փոքրիկ փշուրներ դառնա:
Սրան ավելացնում ենք 100մլ սառը ջուր, որպեսզի այս խառնուրդը սկսի կպչել: Արագ խառնում ենք զանգվածը: Խառնում ենք ձեռքերով, բայց պետք չէ շատ տանջվել. խմորը չպետք է միատարր լինի: Այն գրտնակում ենք ստվարաթղթի վրա շրջանաձև և դնում սառնարանում 30 րոպեով:
Գլազուրի պատրաստման համար պետք է թավայի մեջ տաքացնել 30գ սերուցքային կարագ և 150գ շաքարավազ: Սպասում ենք մինչև շաքարավազը հալչի՝ վերածվելով շագանակագույն կարամելի: Դրանից հետո շուտ հանում ենք թավան կրակի վրայից և գլազուրը լցնում թխելու թավայի մեջ: Այն պետք է հավասարաչափ ծածկի թավայի հատակը:
Նախապես սալորը կիսում ենք երկու մասի, հեռացնում ենք կորիզը:
Սալորը շարում ենք կարամելի վրա այնպես, որ կեղևի մասը մնա դրսում' ինչպես նկարում է պատկերված:
Հանում ենք խմորը սառնարանից և ծածկում նրանով սալորները: Թավան դնում ենք նախապես 190˚ տաքացած ջեռոցի մեջ: Այն պետք է թխել 30-40 րոպե:
Միայն այն բանից հետո, որբ թխվածքը կսառչի, թավան ծածկում ենք լայն ափսեով և շուռ տալիս:
Սալորով տորթը պատրաստ է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9287 անգամ
|