Ճիշտ ժամանակն է սննդակարգի մեջ մտցնելու այդքան օգտակար խուրման: Իտալական տորթի այս բաղադրատոմսը Ձեզ կօգնի հեշտությամբ համադրել օգտակարը հաճելիի ու գեղեցիկի հետ:
Անհրաժեշտ է`
խուրմա` 750 գ,
ալյուր` 200 գ,
սերուցքային կարագ` 75 գ,
շաքարավազ` 130 գ,
դառը շոկոլադ` 50 գ,
ձու` 2 հատ,
փխրեցուցիչ` 1տուփ,
կակաո` 20 գ,
կիտրոնի կեղև,
աղ:
Պատրաստման եղանակը.
Կարագը հարեք շաքարավազի հետ, ավելացրեք դեղնուցներն ու նորից հարեք:
Փխրեցուցիչի հետ խառնեք ալյուրն ու ավելացրեք զանգվածին:
Մաքրեք և փոքր-փոքր կտրատեք խուրման: Խուրման, կիտրոնի կեղևի քերվածքը, շոկոլադի փոքրիկ կտորները, կակաոն ավելացրեք ստացված մասսայն և լավ հարեք:
Լավ հարեք նաեւ սպիտակուցները և զգույշ խառնեք այն ստացված մասսայի հետ գդալով:
24 սմ տրամաչափով թավայի մեջ կարագ քսեք, ալյուր շաղ տվեք և վրան լցրեք ստացված զանգվածը: Դրեք տաք ջեռոցի մեջ (180՞) և թխեք 40 րոպե:
Համեղ տորթն արդեն պատրաստ է, զարդարեք այն և մատուցեք:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: