Դիմակներ` հարթ եւ ձիգ որովայն ունենալու համար
24.10.2012
Հարթ որովայն ունենալու համար միայն ֆիզիկական վարժությունները բավարար չեն, ցանկալի է նաև կիրառել հատուկ դիմակներ:
Ահա մի քանի բաղադրատոմս.
Եղինջով դիմակ: Եղինջը հիանալի պայքարում է ճարպի ավելորդ շերտերի դեմ: Դիմակի պատրաստման համար 2 ճաշի գդալ չորացրած եղինջի վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցրեք ու թույլ կրակով եփեք 10 րոպե: Մի քանի տակ ծալած կտորը թրջեք ստացված թուրմի մեջ ու դրեք որովայնին' պահելով կես ժամ:
Մեղրով դիմակ: Մեղրը հալեցրեք ջրաբաղնիքում, ապա ապտակող շարժումներով մերսելով տարածեք որովայնի վրա: Այն կձգի որովայնի մաշկը ու կդարձնի առաձգական:
Կավով դիմակ: Կավը հիանալի միջոց է ճարպի դեմ պայքարելու համար, բայց կավե դիմակը չի կարելի օգտագործել հղիության ընթացքում: Վերցրեք սև կավ, բացեք տաք ջրով մինչև անհրաժեշտ խտություն ստանալը, մեծ շերտով դրեք փորին և թողեք կես ժամ: Այս դիմակը նաև կլավացնի արյան շրջանառությունը:
Թթխմորով դիմակ: 15-20 գ թթխմորի չոր հատիկները բացեք միջին յուղայնության սերուցքով 1-2 գդալ մեղրով: Որպեսզի հատիկները լուծվեն, զանգվածը խառնեք եւ հանգիստ թողեք մոտ կես ժամ: Ապա նրան ավելացրեք 3-4 կաթիլ եթերայուղ եւ քսեք որովայնի մաշկին: 15-20 րոպեից լվացեք տաք ջրով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14460 անգամ
|