Ինչպե՞ս բլուզի վրա նկար ստանալ. մաստեր կլաս
23.10.2012
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր նախորդ նյութերից մեկում, այս սեզոնի թրենդներից մեկը կենդանիների պատկերներով բլուզներն են: Հիմակփորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է հասարակ բլուզի վրա սեփական ձեռքերով պատկերել որևէ կենդանու:
Նկար ստանալու համար վերցրեք մեկ բլուզ, կալկա, կտորեղենի վրա նկարելու համար նախատեսված ներկեր ու վրձիններ, երկար ու գույնզգույն հուլունքներ, սև մարկեր և կտորեղենի համար նախատեսված սոսինձ:
Ձեզ անհրաժեշտ կլինի գնել նաև այն կենդանու նկարը, որին ուզում եք պատկերել: Այսօր առաջարկում ենք պատկերել բու, բայց նույն մեխանիզմով կարելի է ստանալ ցանկացած այլ կենդանու պատկեր ևս:
Եվ այսպես, բլուզի վրա դրեք կալկան, իսկ դրա վրա' նկարը: Նկարի բոլոր հիմնական գծերը ծակծկեք ու կետիկներ արեք:
Վերցրեք նկարն ու կալկայի վրա առաջացած ուրվագծային կետիկները սև մարկերով միացրեք իրար, դրանք կտպվեն Ձեր բլուզի վրա: Ահա և վերջ:
Մնում է միայն դրսևորել մի քիչ գեղագիտական գիտելիքներ, ու հեշտորեն կկարողանաք հուլունքներով ու ներկերով լցնել նկարի անհրաժեշտ մասերը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9308 անգամ
|