Այս աշնան նորաձեւ շարֆերը (ֆոտո)
18.10.2012
Շարֆերը դարձել են ժամանակակից կնոջ պահարանի ամենակարևոր աքսեսուարներից: Նրանք լրացնում են մեր կերպարը' ճոխություն ու յուրահատուկ դետալներ հավելելով:
Երկար շարֆեր
Այս սեզոնի ֆավորիտը երկար շարֆերն են: Այսպիսի շարֆով Դուք կարող եք հեշտությամբ ստեղծագործել' բանտ կապել, մի քանի շերտով գցել, օգտագործել գոտու փոխարեն:
Մորթյա շարֆեր
Նորաձևության դիզայներների հավաքածուներում հաստատուն տեղ ունեն մորթյա շարֆերը: Այսպիսի շարֆերը ոչ միայն շքեղ տեսք ունեն, այլև ջերմություն են տալիս կրողին: Ակտուալ են լայն օձիքի նմանվող շարֆերը: Դրանք կարելի է կապել, գցել ուսի վրայով կամ երկու ուսերին գցել և դիմացից ամրակով ամրացնել:
Բարակ շարֆեր
Իսկական ժամանակն է այ այսպիսի շարֆեր կրելու: Սրանք նախատեսված են ավելի տաք եղանակի համար և հիմնականում ապահովում են կերպարի ամբողջականությունը: Դիզայներները նախապատվությունը տվել են բարակ և երկար արֆերին: Դրանք պետք է կրել փաթաթելով վզին մի քանի շրջան: Ինչքան վառ լինի շարֆի գույնը,այնքան ավելի լավ:
Գործված շարֆեր
Ամենօրյա հագուստի հետ հիանալի համադրվում են գործված շարֆերը, որոնք այնքան հարմար են և ջերմացնող: Այն պետք է խոշոր գործվածքով լինի և բավականին երկար. այսպես է պահանջում սեզոնի նորաձևությունը:
Վառ գույներ, վառ էմոցիաներ
Ինչ վերաբերում է գույներին, դիզայներները միաձայն խորհուրդ են տալիս վառ գունավորումներ, որոնք Ձեզ բարձր տրամադրություն կտան սպասվող գորշ օրերին: Ակտուալ են բազմագույն շարֆերը: Կենդանական գունավորումները նույնպես նորաձև են այս սեզոն:
Ատրիբուտներ
Այս տարի նորաձև են նաև ատրիբուտներով շարֆերը: Դրանք կարող են օղակի կամ որևէ զարդի տեսքով լինել, որոնք ավելի կգեղեցկացնեն շարֆը: Բայց այս հարցում պետք է զգույշ լինել, որպեսզի չանցնել սահմանը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10397 անգամ
|