Դիետոլոգների ամերիկյան ասոցիացիան այն աղջիկների համար, որոնք հետևում են հայտնի մարդկանց խորհուրդներին, ընտրել է թոփ 3 ամենից արդյունավետ, օգտակար և անվտանգ աստղային դիետաները:
Առաջինը Մայլի Սայրուսի դիետան է' առանց սնձանի: Սնձան է պարունակում տարեկանը, գարին և ցորենը: Այսինքն' պետք է խուսափել ալյուրով պատրաստված ուտեստներից և մակարոնեղենից: Մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել այսպիսի դիետա մեկ շաբաթվա ընթացքում:
Երկրորդ տեղում դիաբետիկ դիետան է, այսինքն' առանց շաքարի և յուղի: Ձեր սննդակարգի մեջ մտցրեք խնձոր, տանձ, սալոր, բանջարեղեն, անյուղ կաթնամթերք:
Գվինետ Փելթրոուն և Մադոննան նախապատվությունը տալիս են մակրոբիոտիկ դիետային: Ճաշացանկում պետք է ավելացնել ընկույզ, միրգ, շագանակագույն բրինձ, լոբի:
Մասնագետները խորհուրդ են տալիս այս դիետայի ժամանակ օգտագործել նաև կենսաբանորեն ակտիվ հավելումներ, վիտամին B12 և վիտամին D:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: